Հա

Քաղաքական

07/10/2018 - 08:40

Ինտերպոլը Չինաստանի իշխանութիւններից պահանջում է յայտնել կազմակերպութեան ղեկավարի գտնւելու վայրը

Ինտերպոլը պաշտօնական դիմում է ուղարկել Չինաստանի իշխանութիւններին՝ պահանջելով տեղեկութիւն տրամադրել կազմակերպութեան ղեկավար Մէն Հունւէյի մասին, որը սեպտեմբերի վերջից հայրենիք արձակուրդի մեկնելուց յետոյ կապի դուրս չի գալիս: 

«alikonline.ir» - Ինտերպոլը պաշտօնական դիմում է ուղարկել Չինաստանի իշխանութիւններին՝ պահանջելով տեղեկութիւն տրամադրել կազմակերպութեան ղեկավար Մէն Հունւէյի մասին, որը սեպտեմբերի վերջից հայրենիք արձակուրդի մեկնելուց յետոյ կապի դուրս չի գալիս: Տեղեկացնում է «tert.am»-ը:

Ինչպէս գրում է «interfax.ru»-ն, Լիոնում գործող կազմակերպութեան համառօտ յայտարարութեան մէջ ասւում է, որ սպասում է Չինաստանի իշխանութիւններից պաշտօնական պատասխանի՝ կապւած Ինտերպոլի ղեկավարի վիճակի հետ:

Յիշեցնենք, որ նախօրէին «Le Monde» թերթի աղբիւրները յայտնել են, որ Մէն Հունւէյը գտնւում է Պեկինում՝ կալանքի տակ: Աղբիւրի տւեալներով՝ Հունւէյի ձերբակալութիւնը, որի գտնւելու վայրը գաղտնի է պահւում, կապւած է չինական իշխող շրջանակներում ազդեցութեան դէմ պայքարի հետ:

Հունւէյի անհետացման մասին յայտնել է նրա կինը: Նա պնդում է, որ ամուսինը կապի դուրս չի եկել սեպտեմբերի 29-ից:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։