Հա

Քաղաքական

07/10/2018 - 08:45

Թուրքիան յայտնում է սաուդացի ընդդիմադիր լրագրողի սպանութեան մասին

Թուրքիայի իշխանաութիւնները յայտնել են, որ սաուդացի անւանի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշեղջին սպանւել է Ստամբուլում, Սաուդական Արաբիայի հիւպատոսութեան շէնքում:

«alikonline.ir» - Թուրքիայի իշխանաութիւնները յայտնել են, որ սաուդացի անւանի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշեղջին սպանւել է Ստամբուլում, Սաուդական Արաբիայի հիւպատոսութեան շէնքում:

Ինչպէս տեղեկացնում է «BBC»-ն՝ թուրքական կողմը պնդում է, թէ անւանի լրագրողի սպանութիւնը նախապէս ծրագրւած է եղել: Գործողութիւնն իրականացւել է հէնց այդ նպատակով, Սաուդական Արաբիայից Ստամբուլ ժամանած 15 հոգանոց յատուկ խմբի միջոցով, որից յետոյ Խաշեղջիի դին հիւպատոսութեան շէնքից գաղտնի դուրս է բերւել:

Ստամբուլի դատախազութիւնից տեղեկացրել են, որ սկսւել է Ջամալ Խաշեղջի անհետացման հետ կապւած հետաքննութիւնը:

Յիշեցնենք, որ չորեքշաբթի օրը ԶԼՄ-ները յայտնել էին անւանի լրագրողի անհետացման մասին:

Սաուդացի ընդդիմադիր լրագրողի հարսնացուն տեղեկացրել էր, որ Խաշեղջին Ստամբուլում Սաուդական Արաբիայի հիւպատոսութեանն էր դիմել, իրենց ամուսնութեան հետ կապւած անհրաժեշտ փաստաթղթեր ձեւակերպելու համար, իսկ իրեն շէնքի տարածք ներս չէին թողել: Հինգ ժամ սպասելուց յետոյ հիւպատոսութեան աշխատակիցներից մէկն աղջկան յայտնել էր, որ Խաշեղջին արդէն հեռացել է եւ նրան սպասել պէտք չէ:

Նշենք, որ Ջամալ Խաշեղչին, որն աշխատում էր որպէս ամերիկեան «The Washington Post»-ի թղթակից, յայտնի էր Սաուդական Արաբիայի իշխանութիւնների, մասնաւորապէս՝ թագաժառանգի վարած քաղաքականութեան նկատմամաբ իր ունեցած սուր քննադատական հայեացքներով:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։