Հա

Քաղաքական

07/10/2018 - 11:30

Խաշեղջիի առեղծւածը. Սաուդական Արաբիան հերքում է թուրքական կողմի վարկածը

Ստամբուլում Սաուդական Արաբիայի հիւպատոսութիւնը հերքում է սաուդացի ընդդիմադիր անւանի լրագրող, Ջամալ Խաշեղջիի անհետացման եւ հաւանական մահւան հետ կապւած թուրքական կողմի վարկածը:

«alikonline.ir» - Ստամբուլում Սաուդական Արաբիայի հիւպատոսութիւնը հերքում է սաուդացի ընդդիմադիր անւանի լրագրող, Ջամալ Խաշեղջիի անհետացման եւ հաւանական մահւան հետ կապւած թուրքական կողմի վարկածը:

Նշենք, որ Թուրքիայի իշխանութիւնների կարծիքով՝ անւանի լրագրողը սպանւել է հիւպատոսարանում, որից յետոյ նրա մարմինը գաղտնի դուրս է բերւել տարածքից:

«Թուրքիայի ոստիկանութեան նախնական գնահատմամբ՝ Ստամբուլում Սաուդական Արաբիայի հիւպատոսարանում Խաշեղջին սպանւել է: Մենք կարծում ենք, որ սպանութիւնը կանխամտածւած էր, որից յետոյ նրա մարմինը հիւպատոսարանից դուրս է բերւել: Հիմնւելով սեփական նախնական եզրահանգումների վրայ՝ ոստիկանութիւնը կարծում է, որ լրագրողը սպանւել է յատուկ Ստամբուլ ուղարկւած խմբի կողմից, որը նոյն օրն իսկ հեռացել է»,- յայտարարել է ոստիկանութեան ներկայացուցիչը:

Թուրքիայի ոստիկանութիւնը հաստատել է, որ մօտ 15 սաուդցիներ, ներառեալ պաշտօնեաներ,  հոկտեմբերի 2-ին երկու չվերթով Ստամբուլ են ժամանել եւ Խաշեղջիի հետ միաժամանակ հիւպատոսարանում են եղել:

Ստամբուլում Սաուդական Արաբիայի հիւպատոսութիւնն անհիմն է համարում մեղադրանքը՝ նշելով, որ նախօրէին Ստամբուլ է ժամանել անվտանգութեան խումբ, ներառեալ քննիչներ՝ մասնակցելու Խաշեղջիի անհետացման հետաքննութեանը:

Յիշեցնենք, որ չորեքշաբթի օրը ԶԼՄ-ները յայտնել էին անւանի լրագրողի անհետացման մասին:

Սաուդացի ընդդիմադիր լրագրողի հարսնացուն տեղեկացրել էր, որ Խաշեղջին Ստամբուլում Սաուդական Արաբիայի հիւպատոսութեանն էր դիմել, իրենց ամուսնութեան հետ կապւած անհրաժեշտ փաստաթղթեր ձեւակերպելու համար, իսկ իրեն շէնքի տարածք ներս չէին թողել: Հինգ ժամ սպասելուց յետոյ հիւպատոսութեան աշխատակիցներից մէկն աղջկան յայտնել էր, որ Խաշեղջին արդէն հեռացել է եւ նրան սպասել պէտք չէ:

Ջամալ Խաշեղչին, որն աշխատում էր որպէս ամերիկեան «The Washington Post»-ի թղթակից, յայտնի էր Սաուդական Արաբիայի իշխանութիւնների, մասնաւորապէս՝ թագաժառանգի վարած քաղաքականութեան նկատմամաբ իր ունեցած սուր քննադատական հայեացքներով:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։