Ինտերպոլի նախագահ Մէն Հունւէյը հրաժարական է ներկայացրել:
«alikonline.ir» - Ինտերպոլի նախագահ Մէն Հունւէյը հրաժարական է ներկայացրել: «tert.am»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասւում է միջազգային կազմակերպութեան յայտարարութեան մէջ:
«Հոկտեմբերի 7-ին Լիոնում գործող գլխաւոր քարտուղարութիւնը դիմում է ստացել Մէն Հունւէյի՝ որպէս Ինտերպոլի նախագահի պարտականութիւնները վայր դնելու մասին»,- ասւում է կազմակերպութեան յայտարարութեան մէջ:
Կանոնադրութեան համաձայն՝ կազմակերպութեան նոր ղեկավար կը դառնայ աւագ փոխնախագահ Կիմ Չէն Եանը:
Ինտերպոլի նոր ղեկավարի ընտրութիւնները կանցկացւեն կազմակերպութեան գլխաւոր վեհաժողովի նիստի շրջանակներում, որը տեղի կունենայ նոյեմբերի 18-21-ը Արաբական Միացյալ Էմիրութիւններում:
Յիշեցնենք, որ Չինաստանի իշխանութիւնները Հունւէյին կասկածում են երկրի օրէնսդրութիւնը խախտելու մէջ:
Վերջինս հայրենիք արձակուրդի մեկնելուց յետոյ մի քանի օր կապի դուրս չէր եկել, եւ Ինտերպոլը պահանջել էր Չինաստանի իշխանութիւններից տեղեկութիւն հաղորդել վերջինիս գտնւելու վայրի մասին: