Հա

Քաղաքական

08/10/2018 - 08:30

Էրդողանի խորհրդական. Խաշեղջիի սկանդալը շարունակւում է. Էրդողանի խորհրդականը մեղադրում է Սաուդական Արաբիային

Սաուդացի ընդդիմադիր յայտնի լրագրող Ջամալ Խաշեղջին սպանւել է Ստամբուլում Սաուդական Արաբիայի գլխաւոր հիւպատոսութիւնում: Նման յայտարարութիւն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի խորհրդական Եասին Աքթայը:

«alikonline.ir» - Սաուդացի ընդդիմադիր յայտնի լրագրող Ջամալ Խաշեղջին սպանւել է Ստամբուլում Սաուդական Արաբիայի գլխաւոր հիւպատոսութիւնում: Նման յայտարարութիւն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի խորհրդական Եասին Աքթայը:

Ըստ նրա՝ Թուրքիայի իշխանութիւնները կարծում են, որ Սաուդական Արաբիայի 15 քաղաքացիներից կազմւած խումբն ուղղակիօրէն ներգրաււած է յայտնի լրագրողի առեղծւածային անհետացման գործում եւ, որ տեսախցիկներում տեսանիւթերի բացակայութեան մասին Սաուդական Արաբիայի պաշտօնեաների յայտարարութիւնները չեն համապատասխանում իրականութեանը:

Աւելի վաղ թուրքական ոստիկանութիւնը յայտնել էր, որ Ջամալ Խաշեղջին կանխամտածւած սպանւել է հիւպատոսութիւնում, որից յետոյ նրա մարմինը դուրս են բերել շէնքից:

Ոստիկանութիւնը հաստատել էր, որ հոկտեմբերի 2-ին երկու չւերթով Ստամբուլ են ժամանել մօտ 15 սաուդցիներ, այդ թւում պաշտօնեաներ եւ Խաշեղջին հետ միաժամանակ գտնւել են հիւպատոսութիւնում:

Սաուդական Արաբիայի հիւպատոսութիւնը հերքել է այդ տարբերակը՝ համարելով չհիմնաւորւած, նշելով, որ նախօրէին Ստամբուլ է ժամանել անվտանգութեան խումբ, ներառեալ Սաուդակիան Արաբիայից քննիչներ, լրագրողի անհետացման հետաքննութեան մասնակցութեան համար:

Միեւնոյն ժամանակ, Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը յայտարարել է, որ հետեւում է Ջամալ Խաշեղջիի անհետացման հետաքննութեանը եւ յուսով է, որ գործը բարեյաջող աւարտ կունենայ:

«Շատ ցաւալի է, որ մեր երկրում նման դէպք է տեղի ունեցել: Ես դեռ յոյս ունեմ, որ մենք ստիպւած չենք լինի անցանկալի իրաավիճակի բախւել: Դատախազութիւնից արդիւնքների ենք սապսում: Մենք ցանկանում ենք հնարաւորինս շուտ ստանալ դրանք: Ինչպիսին էլ լինեն հետաքննութեան տւեալները, մենք կը հրապարակենք դրանք»,- ասել է Էրդողանը:

Յիշեցնենք, որ չորեքշաբթի օրը ԶԼՄ-ները յայտնել էին անւանի լրագրողի անհետացման մասին:

Սաուդացի ընդդիմադիր լրագրողի հարսնացուն տեղեկացրել էր, որ Խաշեղջին Ստամբուլում Սաուդական Արաբիայի հիւպատոսութեանն էր դիմել, իրենց ամուսնութեան հետ կապւած անհրաժեշտ փաստաթղթեր ձեւակերպելու համար, իսկ իրեն շէնքի տարածք ներս չէին թողել: Հինգ ժամ սպասելուց յետոյ հիւպատոսութեան աշխատակիցներից մէկն աղջկան յայտնել էր, որ Խաշեղջին արդէն հեռացել է եւ նրան սպասել պէտք չէ:

Ջեմալ Խաշեղչին, որն աշխատում էր որպէս ամերիկեան «The Washington Post»-ի թղթակից, յայտնի էր Սաուդական Արաբիայի իշխանութիւնների, մասնաւորապէս՝ թագաժառանգի վարած քաղաքականութեան նկատմամաբ իր ունեցած սուր քննադատական հայեացքներով:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։