Հա

Քաղաքական

08/10/2018 - 08:40

ԱՄՆ նախկին պետքարտուղարներ. «Թրամփի ծայրայեղ ազգայնականութիւնը սպառնում է ԱՄՆ-ին»

Ծայրայեղ ազգայնականութիւնը լրջագոյն սպառնալիք է ԱՄՆ-ի ապագայի համար:

«alikonline.ir» - Ծայրայեղ ազգայնականութիւնը լրջագոյն սպառնալիք է ԱՄՆ-ի ապագայի համար:

«CNN» հեռաուստաընկերութեան յայտնի մեկնաբան Ֆարիդ Զաքարիայի հետ զրոյցում, նման կարծիք են յայտնել ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլէն Օլբրայթն ու Քոլինա Փաուէլն՝ անդրադառնալով համաշխարհայնացումը մերժող ԱՄՆ գործող վարչակարգի քաղաքականութեանը:

«Փոխւել են ժամանակները. մարդիկ փորձում են գտնել իրենց ինքնութիւնը եւ սա գնահատելի է: Սակայն, եթէ իմ ինքնութիւնն ատում է ձեզ, սա արդէն հայրենասիրութիւն չէ: Սա ծայրայեղ ազգայնականութիւն է, որը չափազանց վտանգաւոր է»,- ասել է Օլբրայթը՝ զգուշացնելով, որ ապրում ենք այնպիսի ժամանակաշրջանում, երբ ամենկողմից ատելութիւն եւ անհանդուրժողականութիւն է տարածւում:

Քոլին Փաուէլն էլ երկրորդելով Օլբրայթի տեսակէտներն ասել է. «ՆԱՏՕ-ի գագաթաժողովում նախագահը հէնց սկզբից վիրաւորում է բոլորին, այդ թւում՝ ԱՄՆ դաշնակիցներին: Կասկածում եմ, թէ Թրամփը ունակ է աշխարհի համար «բարոյական առաջնորդ» դառնալ: Յուսով եմ, որ նա կը հասկանայ ու վերջ կը տայ իր վիրաւորանքներին:

Յայտնի չէ, թէ մենք ինչ ենք անում: Ներկայ պայմաններում, երբ ուժի նոր կենտրոններ են ձեւաւորւել, կառավարութիւնը մերժում է բոլոր համաձայնագրերն ու դաշինքները»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։