Հա

Քաղաքական

08/10/2018 - 10:30

Ինդոնեզիայում երկրաշարժի զոհերի թիւը կարող է գերազանցել 5 հազարը

Ինդոնեզիայում մէկ շաբաթ առաջ տեղի ունեցած հզօր երկրաշարժի զոհերի թիւը պաշտօնապէս հասել է 1944-ի, սակայն այս ցուցանիշը կարող է եռապատկւել՝ գերազանցելով 5 հազարը: 

«alikonline.ir» - Ինդոնեզիայում մէկ շաբաթ առաջ տեղի ունեցած հզօր երկրաշարժի զոհերի թիւը պաշտօնապէս հասել է 1944-ի, սակայն այս ցուցանիշը կարող է եռապատկւել՝ գերազանցելով 5 հազարը: Գրում է «tert.am»-ը:

Ինչպէս նշում է «The Guardian»-ը, իշխանութիւնները հաւանական են համարում դէպքերի նման զարգացումը, քանի որ փլատակների տակ ողջ մարդ գտնելու հաւանականութիւնը գրեթէ զրոյական է:

Պարբերականը մանրամասնում է, որ ներկայում Սուլաւէսի կղզում մի քանի հազար մարդ անհետ կորած է համարւում: Յայտնի է, որ կղզու Բալարոա եւ Պետոբօ շրջաններում անհետ կորածների թիւը հասել է 5 հազարի:

Այնուհանդերձ՝ երկրի իշխանութիւնները զոհերի պաշտօնական թիւը կը յայտարարեն միայն որոնողա-փրկարարական աշխատանքների աւարտից յետոյ: Աշխատանքներն աւարտւելու են այս հինգշաբթի:

Նշւում է նաեւ, որ բազմաթիւ երկրներ միլիոնաւոր դոլարների օգնութիւն են ուղարկել Ինդոնեզիա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։