Հա

Քաղաքական

08/10/2018 - 10:40

ՌԴ ԱԳՆ. «Մոսկւան եւ Երեւանը համագործակցում են՝ չնայած Հայաստանում անկայունութեան պահպանմանը»

Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ համագործակցութիւնը շարունակւում է, չնայած այս երկրում ստեղծւած քաղաքական իրավիճակի անկայունութեանը: Այդ մասին «Իզւեստիա» թերթին տւած հարցազրոյցում յայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը: 

«alikonline.ir» - Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ համագործակցութիւնը շարունակւում է, չնայած այս երկրում ստեղծւած քաղաքական իրավիճակի անկայունութեանը: Այդ մասին «Իզւեստիա» թերթին տւած հարցազրոյցում յայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը: Յայտնում է «news.am»-ը:

«Չնայած Հայաստանում որոշակի ներքաղաքական անկայունութեան պահպանմանը, համագործակցութեան կոնկրետ ոլորտներում համակարգւած համատեղ աշխատանք է տարւում: Փոխադարձ առեւտրի դրական դինամիկան նշանակալից է. 2018 թւականի առաջին կէսին անցեալ տարւայ նոյն ժամանակահատվւածի համեմատ աճը կազմել է 23.4 տոկոս` մինչեւ 925.6 մլն. դոլար»,- ասել է նա:

Կողմերը շարունակում են ակտիւ երկխօսութիւն պահպանել, վստահեցրել է դիւանագէտը: «Հաշւած ամիսների ընթացքում կայացել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երեք հանդիպումները եւ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդւեդեւի երկու հանդիպումները վարչապետ Նիկոլ Փաշինեանի հետ:

«Մեր առաջնորդները հեռախօսով մի քանի անգամ շփւել են»,- նշել է նա: Կարասինի խօսքով՝ Մոսկւայի եւ Երեւանի միջեւ նման յաճախակի հաղորդակցութեան արդիւնքը կը լինի Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ յարաբերութիւնների յետագայ ամրապնդումը «ինչպէս երկկողմ ձեւաչափով, այնպէս էլ ընդհանուր ինտեգրացիոն միութիւնների` ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ շրջանակներում»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։