Հա

Քաղաքական

09/10/2018 - 10:20

Էրդողանը Սաուդական Արաբիայի ստամբուլեան հիւպատոսութիւնից պահանջում է կորած սաուդացի լրագրողի հետ կապւած տեսաձայնագրութիւնները

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը յայտարարել է, որ Ստամբուլում Սաուդական Արաբիայի հիւպատոսարան մուտք գործելուց յետոյ անյայտ կորած սաուդացի լրագրող Ջամալ Խաշեղջիի հարցը Թուրքիայի քաղաքական ու մարդկային պարտքն է, եւ իրենք չեն պատրաստւում աչքաթող անել խնդիրը:

«alikonline.ir» - Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը յայտարարել է, որ Ստամբուլում Սաուդական Արաբիայի հիւպատոսարան մուտք գործելուց յետոյ անյայտ կորած սաուդացի լրագրող Ջամալ Խաշեղջիի հարցը Թուրքիայի քաղաքական ու մարդկային պարտքն է, եւ իրենք չեն պատրաստւում աչքաթող անել խնդիրը: Այս մասին ըստ «tert.am»-ի՝ յայտնում է թուրքական «Hürriyet» պարբերականը:

Էրդողանը կոչ է արել Սաուդական Արաբիայի ստամբուլեան հիւպատոսութեանն ապացուցել, որ լրագրողն իսկապէս դուրս է եկել շէնքից ու այնտեղ չի սպանւել:

Նշենք, որ օրեր առաջ հիւպատոսարան մուտք գործած ու այնտեղից այդպէս էլ դուրս չեկած սաուդացի յայտնի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշեղջին, ըստ թուրքական ոստիկանության վարկածի, սպանւել է շէնքի ներսում: Սաուդական Արաբիայի հիւպատոսութիւնը հերքել է այդ վարկածն ու շարունակել պնդել, որ լրագրողը դուրս է եկել շէնքից ու կորել դրանից յետոյ միայն:

«Լրագրողը նշանածի հետ եկել է հիւպատոսութիւն տեղեկանքի համար: Հարսնացուին ներս չեն թողել, նա միայնակ է մտել: Ո՞վ պէտք է ապացուցի՝ դո՞ւրս է եկել նա, թէ ոչ: Նրանք անվտանգութեան տեսախցիկներ ունեն, ինչու նրանք դա չեն ներկայացնում»,- ասել է Թուրքիայի ղեկավարը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։