Հա

Քաղաքական

09/10/2018 - 10:25

Ադրբեջանի իշխանութիւնները շարունակում են հալածել երկրի շիական ընդդիմութձանը

Ադրբեջանի իշխանութիւնները շարունակում են հետապնդել եւ շինծու մեղադրանքներով ձերբակալել Բաքւից 30 կմ. հեռաւորութեան վրայ գտնւող անհնազանդ շիական Նարդարան աւանի բնակիչներին:

«alikonline.ir» - Ադրբեջանի իշխանութիւնները շարունակում են հետապնդել եւ շինծու մեղադրանքներով ձերբակալել Բաքւից 30 կմ. հեռաւորութեան վրայ գտնւող անհնազանդ շիական Նարդարան աւանի բնակիչներին:

Այս մասին, ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, յայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատւական գործակալութիւնը: «Թուրան»-ի փոխանցմամբ՝ այս անգամ ձերբակալւել է Նարդարանի 10 բնակիչ:

Ձերբակալութիւնները տեղի են ունեցել սեպտեմբերի 20-ին՝ «Աշուրա»-ի միջոցառումներից յետոյ:

«Աշուրա»-ի արարողութեան ժամանակ ուժայինները արգելել են բնակիչներին մուտք գործել Նարդարանում գտնւող շիական սրբավայր, ինչը առաջացրել է աւանի բնակիչների ընդվզումը:

Ձերբակալւածներին հիմնականում առաջադրւել է ապօրինի զէնք-զինամթերք պահելու մեղադրանք:

Ադրբեջանի իշխանութիւնները հետեւողականօրէն հետապնդում են Նարդարանի բնակչութեանը, քանի որ նրանք անհնազանդ են ներկայիս իշխանութիւններին:

Նախորդ խոշոր ձերբակալութիւնը եղել էր 2015 թւականին, ձերբակալւել է 15 անձ: Ձերբակալութիւնների պատճառն էր 2015-ի նոյեմբերի 26-ին Ադրբեջանի ներքին գործերի նախարարութեան կողմից Նարդարան աւանում իրականացւած յատուկ գործողութիւնների ժամանակ ոստիկանութեան եւ աւանի բնակիչների միջեւ տեղի ունեցած բախումը, որի ժամանակ զոհւել է 2 ոստիկան եւ 4 խաղաղ բնակիչ:

2015 թւականի նոյեմբերի 26-ին նամազի ժամանակ իրաւապահները ներխուժել են Նարդարանի շիական «Իմամ Հուսէյն» մզկիթ, հայհոյանքներ տեղացել այնտեղ գտնւողների հասցէին, բռնութիւններ գործադրելով ձերբակալել Ադրբեջանի շիաների առաջնորդ Թալէ Բաղըրզդէին եւ այլ հաւատացեալների: Ոստիկանների գործողութիւնները զայրացրել են Նարդարանի բնակիչներին: Նրանց եւ ոստիկանութեան միջեւ բախումներ են սկսւել: Յաջորդ օրերին իսլամիստների եւ ոստիկանութեան միջեւ բախումներ են սկսւել նաեւ Գեանջայում, Լենքորանում եւ այլ քաղաքներում:

Ադրբեջանի ՆԳՆ-ն եւ գլխաւոր դատախազութիւնը միջադէպի առնչութեամբ յայտարարութիւն էին տարածել, որում ասւում էր, որ աւանի շիա առաջնորդները ծրագում են բռնութեամբ փոխել սահմանադրական կարգը եւ երկրում շարիաթի նոր օրէնքներ մտցնել, ինչի նպատակով նրանք ստեղծել են «Մուսուլմանական միասնութիւն» անւամբ շարժում, սկսել են կողմնակիցներ հաւաքագրել Բաքւում ու երկրի շրջաններում ու նրանց զէնք եւ պայթուցիկ նիւթեր մատակարարել: «Բացի այդ խումբը Նարդարան աւանում անօրինական հաւաք է անցկացրել` քննարկելով իշխանութեանն անհնազանդութեան ակցիայի կազմակերպումը, թռուցիկներ բաժանել բնակչութեանը եւ որոշել է պետական չինովնիկների ցուցակը, որոնց դէմ ահաբեկչական գործողութիւններ էր նախապատրաստւում», -նշւել էր յայտարարութեան մէջ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։