Հա

Քաղաքական

10/10/2018 - 08:30

Հակաիրան տիկինը հեռացաւ. Նիքի Հէյլին հրաժարւել է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանի պաշտօնից

ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիքի Հէյլին հրաժարական է ներկայացրել: Նախագահ Թրամփն արդէն ընդունել է նրա հրաժարականը:

«alikonline.ir» - ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիքի Հէյլին հրաժարական է ներկայացրել: Նախագահ Թրամփն արդէն ընդունել է նրա հրաժարականը:

Հէյլիի հրաժարականը զարմացրել է Թրամփի վարչակազմի աշխատակիցներին: Ինքը՝ Հէյլին, անդրադառնալով իր անակնկալ հրաժարականի պատճառին ասել է, որ ժամանակն է, որ իրեն փոխարինելու գան ուրիշները. «Չկայ որեւէ անձնական պատճառ: Իշխանութիւնների համար շատ կարեւոր է հասկանալ, թէ երբ է գալիս յետ կանգնելու ժամանակը»,- նշել է նա:

Նա նաեւ յայտարարել է, որ անցած տարիների ընթացքում ինքն արել է հնարաւոր ամէն բան:

Յիշեցնենք, որ Նիքի Հէյլին ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի պաշտօնը ստանձնել էր 2017 թւականին: Նա աչքի էր ընկնում իր ընդգծւած պրոիսրայէլական եւ հակաիրանական հայեացքներով:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։