Հա

Քաղաքական

11/10/2018 - 08:10

Թրամփը սաուդացի լրագրողի անհետացման գործի հետաքննութեան շուրջ բանակցութիւններ է վարել Սաուդական Արաբիայի իշխանութիւնների հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը յայտարարել է, որ բարձր մակարդակով բանակցութիւններ է անցկացրել Սաուդական Արաբիայի իշխանութիւնների հետ՝ Թուրքիայում անհետացած սաուդացի ընդդիմադիր լրագրող, «The Washington Post»-ի թղթակից Ջամալ Խաաշկղիջիի անհետացման գործի հետաքննութեան շուրջ:

«alikonline.ir» - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը յայտարարել է, որ բարձր մակարդակով բանակցութիւններ է անցկացրել Սաուդական Արաբիայի իշխանութիւնների հետ՝ Թուրքիայում անհետացած սաուդացի ընդդիմադիր լրագրող, «The Washington Post»-ի թղթակից Ջամալ Խաղեղջիի անհետացման գործի հետաքննութեան շուրջ: Այս մասին, ըստ «tert.am»-ի՝ ինչպէս գրում է «ТАСС»-ը, նա յայտնել է լրագրողների հետ Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ:

Նրա խօսքով՝ սաուդացի լրագրողի անհետացման շուրջ Սաուդական Արաբիայի իշխանութիւնների հետ ինքը խօսել է աւելի քան մէկ անգամ: Ընդ որում՝ բանակցութիւնները եղել են «ամենաբարձր մակարդակով»:

ԱՄՆ նախագահը Խաղեղջիի անհետացումն անւանել է «շատ վատ իրավիճակ»: Նա յոյս է յայտնել, որ լրագրող ողջ ու առողջ է, ինչպէս նաեւ նշել է, որ շփւել է նրա հարսնացուի հետ, որը մօտ ժամանակներում կարող է այցելել Սպիտակ տուն:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։