Հա

Քաղաքական

11/10/2018 - 10:00

Ֆրանսիայի նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդի յուշահամալիր

Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը տիկնոջ՝ Բրիջիտ Մակրոնի հետ, այսօր՝ հոկտեմբերի 11-ի վաղ առաւօտեան այցելել է Ծիծեռնակաբերդի յուշահամալիր: 

«alikonline.ir» - Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը տիկնոջ՝ Բրիջիտ Մակրոնի հետ, այսօր՝ հոկտեմբերի 11-ի վաղ առաւօտեան այցելել է Ծիծեռնակաբերդի յուշահամալիր: Տեղեկացնում է «news.am»-ը:

Նա Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականեանի, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտի, ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Յարութիւնեանի ուղեկցութեամբ ծաղիկներ է դրել Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակի յուշարձանին: Այնուհետեւ Մակրոնն այցելել է Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտ:

Յիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահը Հայաստան է այցելել մասնակցելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպութեան գագաթաժողովին, որը տեղի կունենայ հոկտեմբերի 11-12-ին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։