Հա

Քաղաքական

15/10/2018 - 08:10

Թրամփ. «Չինաստանն ԱՄՆ-ում կայանալիք ընտրութիւնների համար աւելի լուրջ վտանգ է ներկայացնում, քան Ռուսաստանը»

Չինաստանն ԱՄՆ-ի համար շատ աւելի լուրջ վտանգ է ներկայացնում ընտրութիւններին միջամտելու հարցում, քան Ռուսաստանը: Այս մասին յայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը CBS հեռուստաալիքին տւած հարցազրոյցում:

«alikonline.ir» -  Չինաստանն ԱՄՆ-ի համար շատ աւելի լուրջ վտանգ է ներկայացնում ընտրութիւններին միջամտելու հարցում, քան Ռուսաստանը: Այս մասին յայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը CBS հեռուստաալիքին տւած հարցազրոյցում: Տեղեկացնում է «tert.am»-ը:

«Ռուսաստանը միջամտել է (ընտրութիւններին - «Tert.am»), սակայն ես կարծում եմ, որ միջամտել է նաեւ Չինաստանը»,- յայտնել Թրամփը՝ պատասխանելով հարցին, թէ արդեօք նա կարծում է, որ ՌԴ-ն միջամտել է 2016 թւականին ԱՄՆ-ում տեղի ունեցած նախագահական ընտրութիւններին:

Միեւնոյն ժամանակ նախագահը յաւելել է, որ աւելի լուրջ վտանգ է ներկայացնում Չինաստանը: «Անկեղծ ասած՝ կարծում եմ, որ Չինաստանն էլ աւելի լուրջ խնդիր է»,- ընդգծել է նա:

Յիշեցնենք, որ աւելի վաղ Դոնալդ Թրամփը Չինաստանին մեղադրել է նոյեմբերին կայանալիք Կոնգրեսի ընտրութիւններին միջամտելու փորձերի համար եւ յայտարարել, որ Չինաստանը չի ցանկանում, որ ինքը կամ հանրապետականները յաղթեն, քանի որ ինքն առեւտրի հարցում Չինաստանին մարտահրաւէր նետած ԱՄՆ առաջին նախագահն է:

Միեւնոյն ժամանակ Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին հերքել է Թրամփի ասածը՝ նկատելով, որ դրանք անհիմն մեղադրանքներ են, քանի որ Պեկինը երբեւէ չի միջամտում այլ երկրների ներքին գործերին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։