Հա

Քաղաքական

15/10/2018 - 10:20

«Telegraph». «Բորիս Ջոնսոնը կոչ է արել դիմադրել ԵՄ-ի ճնշմանը «Brexit»-ի շուրջ բանակցութիւններում»

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարութեան նախկին ղեկավար Բորիս Ջոնսոնը կոչ է արել դիմադրել Եւրոմիութեան ճնշմանը «Brexit»-ի պայմանների շուրջ ընթացող բանակցութիւններում:

«alikonline.ir» - Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարութեան նախկին ղեկավար Բորիս Ջոնսոնը կոչ է արել դիմադրել Եւրոմիութեան ճնշմանը «Brexit»-ի պայմանների շուրջ ընթացող բանակցութիւններում: Այս մասին, ինչպէս տեղեկացնում Է «Արմէնպրես»-ը, նա յայտարարել է իր յօդւածում, որը հոկտեմբերի 14-ին հրապարակել է «The Daily Telegraph» թերթը:

«ԵՄ-ի կողմից անողոք բռնադատման աւելի քան երկու տարուց յետոյ եկել է ժամանակը, որպէսզի Մեծ Բրիտանիան սկսի դիմադրել»,- գրել է նա: «Հնարաւոր համարելով Միացեալ Թագաւորութեան սահմանադրական կարգի փոփոխութիւն՝ ԵՄ-ն մեզ բացայայտ քամահրանքով է վերաբերւում»,- կարծում է Պահպանողական կուսակցութեան ազդեցիկ անդամը, որը հերթական անգամ դժգոհութիւն է յայտնել «Brexit»-ի վերաբերեալ կառավարական պլանից: ԱԳ նախկին նախարարը «սխալ» է համարել Մեծ Բրիտանիայի կառավարութեան նախագիծը, որի համաձայն Լոնդոնը մտադիր է յատուկ ռեժիմ սահմանել Իռլանդիայի սահմանին «Brexit»-ից յետոյ: Այդ սցենարը, նրա կարծիքով՝ Հիւսիսային Իռլանդիային թոյլ չի տա մասնակցել ազատ առեւտրի շուրջը գործարքներին, որոնք Մեծ Բրիտանիան կը կնքի այլ երկրների հետ: Հաղորդել է «ՏԱՍՍ»-ը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։