Հա

Քաղաքական

15/10/2018 - 12:10

Բինալի Եըլդըրըմը Հայաստանին կոչ է անում այլեւս չխօսել 1915թ.-ի Ցեղասպանութեան մասին

Թուրքիայի Մեծ ազգային ժողովի նախագահ Բինալի Եըլդըրըմն  Անթալիայում տեղի ունեցած Եւրասիական խորհրդարանների խօսնակների 3-րդ հանդիպման ժամանակ յայտարարել է, որ Հայաստանը պէտք է վերջ տայ իր «անհեթեթ պնդումներին»: 

«alikonline.ir» - Թուրքիայի Մեծ ազգային ժողովի նախագահ Բինալի Եըլդըրըմն  Անթալիայում տեղի ունեցած Եւրասիական խորհրդարանների խօսնակների 3-րդ հանդիպման ժամանակ յայտարարել է, որ Հայաստանը պէտք է վերջ տայ իր «անհեթեթ պնդումներին»: Ըստ «panorama.am»-ի՝ գրում է «Nouvelles d'Arménie»-ն։

Եըլդըրըմը  նշել է, որ հանդիպման արդիւնքներով ընդունւել է լաւ յայտարարութիւն, աւելացնելով, որ առանձին երկրների մեղադրանքները հակասում են հանդիպման նպատակին։

Եըլդըրըմը  ասել է, որ հանդիպմանը Հայաստանի ԱԺ փոխխօսնակ Էդւարդ Շարմազանովը որոշակի յայտարարութիւններ է արել։

«Հնարաւոր չէ, որ մենք ընդունենք բացատրութիւններ, որոնք խեղաթիւրում են իրականութիւնը՝ տարածաշրջանային ու համաշխարհային այս կարեւոր հանդիպման ժամանակ։ Եթէ Հայաստանն իրօք ցանկանում է բարելաւել իր յարաբերութիւնները Թուրքիայի հետ, ապա նա պէտք է վերջ դնի այսպէս կոչւած Ցեղասպանութեան վերաբերեալ իր անհեթեթ պնդումներին։ Այն պէտք է թոյլ տայ պատմաբաններին ուսումնասիրել պատմական փաստերը»,- ասել է Եըլդըրըմը։

Եըլդըրըմը նշել է, թէ Հայաստանն իր ընտրութեամբ մեկուսացւել է տարածաշրջանում։

«Հայաստանը միայն խաղաղ քաղաքականութեամբ կարող է կարգաւորել իր յարաբերութիւնները հարեւանների հետ ու նպաստել Հարաւային Կովկասում կայունութեանն ու զարգացմանը»,- ասել է Եըլդըրըմը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։