Հա

Քաղաքական

16/10/2018 - 08:40

Ֆրանսիան ապառազմականացման հարցում կօգնի Հիւսիսային Կորէային

Ֆրանսիան պատրաստ է սատարել Հիւսիսային Կորէայի ապառազմականացման ջանքերին, բայց Փհենեանը, պէտք է իր պարտաւորութիւններին հաւատարիմ գտնւի եւ իր միջուկային ու բալիստիկ պաշարները ոչնչացնելու իրական ցանկութիւն դրսեւորի։ 

«alikonline.ir» - Ֆրանսիան պատրաստ է սատարել Հիւսիսային Կորէայի ապառազմականացման ջանքերին, բայց Փհենեանը, պէտք է իր պարտաւորութիւններին հաւատարիմ գտնւի եւ իր միջուկային ու բալիստիկ պաշարները ոչնչացնելու իրական ցանկութիւն դրսեւորի։ Այս մասին յայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը՝ իր հարաւկորէացի գործընկեր Մուն Չժինի հետ համատեղ մամուլի ասուլիսում: Այս մասին ըստ «news.am»-ի՝ տեղեկացնում է«Reuters»-ը։

«Մենք Փհենեանից պարտականութիւնների յստակ կատարում ենք ակնկալում»,- ասել է Մակրոնը՝ յաւելելով, որ Ֆրանսիան պատրաստ է ակտիւ դեր խաղալ բանակցային գործընթացի սկսւելու դէպքում։

«Մենք ունենք գիտական, տեխնիկական, օպերատիւ, միջուկային փորձագիտութիւն, որը ապառազմականացման գործընթացում շատ օգտակար է, եւ որը մենք ուզում ենք հասանելի դարձնել, եթէ անհրաժեշտ լինի»,- նշել է նա։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։