Հա

Քաղաքական

16/10/2018 - 10:50

Մամեդեարով. «Հայաստանում սպասւող ընտրութիւններից յետոյ պարզ կը լինի՝ որքանով է այդ երկիրը պատրաստ խաղաղութեան»

Հայաստանում սպասւող ընտրութիւններից յետոյ պարզ կը լինի՝ որքանով է այդ երկիրը պատրաստ խաղաղութեան ու կայունութեան, իսկ դա առաջին հերթին նշանակում է «հայկական զօրքերի դուրսբերում ադրբեջանական հողերից»:

«alikonline.ir» - Հայաստանում սպասւող ընտրութիւններից յետոյ պարզ կը լինի՝ որքանով է այդ երկիրը պատրաստ խաղաղութեան ու կայունութեան, իսկ դա առաջին հերթին նշանակում է «հայկական զօրքերի դուրսբերում ադրբեջանական հողերից»: Ըստ «tert.am»-ի՝ ինչպէս յայտնում է «minval.az»-ը, այդ մասին Լիւքսեմբուրգում «Արեւելեան գործընկերութեան» երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը ելոյթի ժամանակ ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդեարովը:

Ըստ նրա՝ Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորումը տարածաշրջանի կայուն զարգացման կարեւորագոյն հարցերից է:

Նա նշել է, որ իր հայ գործընկերոջ հետ անցկացրած 2 հանդիպումը, ինչպէս նաեւ ՀՀ վարչապետի ու Ադրբեջանի նախագահի միջեւ կայացած զրոյցը դրական խթան են տալիս առաջ շարժւելու համար:

Ադրբեջանը, իր հերթին, ինչպէս յայտնել է մի քանի անգամ, պատրաստ է առարկայական ու արդիւնքի վրայ հիմնւած բանակցութիւնների, յաւելել է ադրբեջանցի նախարարը:

Աւելի վաղ հաղորդւել է, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Մամեդեարովը ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտիի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման հարցը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։