Հա

Քաղաքական

16/10/2018 - 12:00

Ադրբեջանը «սեւ ցուցակ»-ում է ընդգրկել Արցախ այցելած ռուսաստանցի կանանց

Ադրբեջանի արտգործնախարարութիւնն իր «սեւ ցուցակ»-ում է ընդգրկել Ռուսաստանի Դաշնութեան պետդումայի միջազգային հարցերով յանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, ՌԴ իշխող «Միացեալ Ռուսաստան»  կուսակցութեան պատգամաւոր Սւետլանա Ժուրովային եւ ռուս գրող Լիւդմիլա Ուլիցկայային՝ Արցախ կատարած այցի համար:

«alikonline.ir» - Ադրբեջանի արտգործնախարարութիւնն իր «սեւ ցուցակ»-ում է ընդգրկել Ռուսաստանի Դաշնութեան պետդումայի միջազգային հարցերով յանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, ՌԴ իշխող «Միացեալ Ռուսաստան»  կուսակցութեան պատգամաւոր Սւետլանա Ժուրովային եւ ռուս գրող Լիւդմիլա Ուլիցկայային՝ Արցախ կատարած այցի համար: Այդ մասին տեղեկացրել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայութիւնը: Գրում է «tert.am»-ը:

Յայտնի է, որ բացի նրանցից՝ ցուցակում են յայտնւել բոլոր այն ռուսաստանցի կանայք, որոնք ՀՀ վարչապետի տիկին Աննա Յակոբեանի հետ միասին եղել են Արցախում:

Յիշեցնենք, որ տիկին Աննա Յակոբեանի հրաւէրով «Կանայք յանուն խաղաղութեան» արշաւի շրջանակում Հայաստան ժամանած ռուսաստանցի կին գործիչները, որոնք այցելել են նաեւ Արցախ, մեղադրւում են Ադրբեջանի օրէնսդրութեան «կոպիտ խախտման» համար՝ «օկուպացւած տարածքներ» այցելելու պատճառով:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։