Հա

Քաղաքական

18/10/2018 - 10:20

Մեդւեդեւ. «ՌԴ բանկային ոլորտի նկատմամբ պատժամիջոցներն առեւտրային պատերազմի յայտարարութիւն են»

Ռուսաստանի Դաշնութեան վարչապետ Դմիտրի Մեդւեդեւը «Euronews»-ին տւած իր հարցազրոյցում ռուսական բանկային ոլորտի նկատմամբ սահմանւած ամերիկեան պատժամիջոցներն անւանել է առեւտրային պատերազմի յայտարարում:

«alikonline.ir» - Ռուսաստանի Դաշնութեան վարչապետ Դմիտրի Մեդւեդեւը «Euronews»-ին տւած իր հարցազրոյցում ռուսական բանկային ոլորտի նկատմամբ սահմանւած ամերիկեան պատժամիջոցներն անւանել է առեւտրային պատերազմի յայտարարում: Տեղեկացնում է «tert.am»-ը:

«Իսկ բանկային ոլորտի նկատմամբ պատժամիջոցներն իսկապէս առեւտրային պատերազմի յայտարարութիւն են, դա ամենածանր պատժամիջոցներն են: Չկայ որեւէ կասկած, որ մենք նմանատիպ ճնշումը կը կարողանանք յաղթահարել», - յայտարարել է Մեդւեդեւը:

Նա նաեւ վստահութիւն է յայտնել, որ ռուսական տնտեսութիւնը կարող է յարմարւել ցանկացած տեսակի ճնշման, սակայն «հարցն այն է, ինչու է դա հարկաւոր»:

ՌԴ վարչապետն ընդգծել է, որ նման քաղաքականութիւնը քայքայում է միջազգային կարգը, այդ թւում նաեւ միջազգային տնտեսական կարգը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։