Հա

Քաղաքական

23/10/2018 - 08:20

Թրամփ. «ԱՄՆ-ը մտադիր է աճեցնել իր միջուկային պոտենցիալը՝ Ռուսաստանի եւ Չինաստանի վրայ ազդելու համար»

ԱՄՆ-ը մտադիր է աճեցնել իր միջուկային պոտենցիալը՝ Ռուսաստանի եւ Չինաստանի վրայ ազդելու համար։ 

«alikonline.ir» - ԱՄՆ-ը մտադիր է աճեցնել իր միջուկային պոտենցիալը՝ Ռուսաստանի եւ Չինաստանի վրայ ազդելու համար։ Այս մասին յայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ կրկին Ռուսաստանին մեղադրելով Փոքր եւ միջին հեռահարութեան հրթիռների ոչնչացման պայմանագիրը խախտելու մէջ: Այս մասին ըստ «news.am»-ի՝ տեղեկացնում է «BBC»-ն։

«Մենք կաճեցնենք մեր զինանոցը՝ մինչեւ մարդիկ ուշքի գան։ Սա սպառնալիք է բոլորին, այդ թւում՝ Չինաստանին եւ Ռուսաստանին, ինչպէս նաեւ բոլոր նրանց, ովքեր ուզում են խաղալ այս խաղը։ Ռուսաստանը հաւատարիմ չի մնացել այս պայմանագրի ոգուն եւ իր պարտաւորութիւններին»,- յայտարարել է Թրամփը:

Յարակից լուրեր

  • Նամակ՝ ծանօթ-անծանօթ բարեկամիս
    Նամակ՝ ծանօթ-անծանօթ բարեկամիս

    Տարիներ է կը խորհիմ՝ ինչպէ՞ս հաղորդակցութեան մէջ մտնեմ քեզ հետ. խաբուսիկ էիր, կʼերեւնայիր ու կʼանհետանայիր՝ ինչպէս երեւցած էիր, անսպասելի: Այնուամենայնիւ քեզ հետ պէտք է խօսէի, որովհետեւ կը հաւատամ, որ կարեւոր է հետդ բաժնեկցիլ այն ինչը կը մտատանջէ զիս, հաւատացած, որ դուն կարող ես անկեղծօրէն գործակցիլ, բառնալու մտահոգութիւնս: Հաւատացած եմ՝ կարողութիւններուդ սահմաններուն մէջ է: Եւ՝ դուն ալ շահագրգռուած պիտի ըլլաս իմանալով զիս մտահոգողը, մանաւանդ որ քեզ հարազատ միջավայրի եւ հասողութեանդ մէջ գտնուող շրջապատի մէջ պէտք է կատարուի առաքելութիւնը:

  • Վէճ Մոսկւայի եւ Բաքւի միջեւ. ի՞նչ պէտք է ընթերցեն մեր դիւանագէտները բանակցութիւններից առաջ
    Վէճ Մոսկւայի եւ Բաքւի միջեւ. ի՞նչ պէտք է ընթերցեն մեր դիւանագէտները բանակցութիւններից առաջ

    Անցած շաբաթւայ իրադարձութիւնների շարքում առանձնանում է երկու երկրների` Ռուսաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ-ների սկզբունքային երկխօսութիւնը։ Թեման` հայկական ազգանուն եւ արմատներ ունեցող Ռուսաստանի քաղաքացիների Ադրբեջան մուտք գործելն արգելելն էր։ Գերատեսչութիւնները կարծիքներ եւ յայտարարութիւններ փոխանակեցին, մի շարք դիւանագէտներ արտայայտեցին իրենց դիրքորոշումները. դրանք երբեմն բաւական հետաքրքիր էին։ 

  • Թրամփին անւանակարգել են «Ոսկէ ազնւամորի» մրցանակի
    Թրամփին անւանակարգել են «Ոսկէ ազնւամորի» մրցանակի

    ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն անւանակարգւել է «Ոսկէ ազնւամորի» մրցանակի, որը նշում է ամենավատ աշխատանքները կինոյի բնագաւառում: Անւանակարգորդների ցուցակը յունւարի 21-ին զետեղւած է հակապարգեւի կայքում: 

  • Ռուսաստանը չի մասնակցի Վարշաւայի խորհրդաժողովին
    Ռուսաստանը չի մասնակցի Վարշաւայի խորհրդաժողովին

    Ռուսատանը հրաժարւել է մասնակցել Մերձաւոր Արեւելքի հարցերով Լեհաստանի մայարքաղաք Վարշաւայում անցկացւող խորհրդաժողովին: Այդ մասին յայտնել է Լեհաստանի ԱԳՆ ղեկավար Եացէկ Չապուտովիչը: 

  • Կոնսենսուս Ղարաբաղի հարցով. Ինչ են յուշում Մոսկւայի, Բրիւսէլի ու Վաշինգտոնի ազդակները
    Կոնսենսուս Ղարաբաղի հարցով. Ինչ են յուշում Մոսկւայի, Բրիւսէլի ու Վաշինգտոնի ազդակները

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, ինչպէս նաեւ երկու երկրների արտգործնախարարների միջեւ՝ Եւրոպայի անվտանգութեան եւ համագործակցութեան կազմակերպութեան (ԵԱՀԿ) Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքոյ տեղի ունեցած հանդիպումները դրական ազդակ են հաղորդում ղարաբաղեան հակամարտութեան խաղաղ կարգաւորմանը, այս մասին ասւում է Եւրոմիութեան դիւանագիտութեան ղեկավարի խօսնակ Մայա Կոսեանչիչի յայտարարութեան մէջ:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։