Հա

Քաղաքական

23/10/2018 - 12:50

Իրանի եւ ԵՄ-ի միջեւ առեւտրի համար ստեղծւող մեխանիզմը կը գործի նոյեմբերին

Ռուսաստանում Իրանի դեսպան Մեհդի Սանային յայտարարել է, որ Եւրոմիութեան եւ Իրանի առեւտրական համագործակցութեան համար ստեղծւող մեխանիզմն ԱՄՆ-ի պատժամիջոցների պայմաններում կը սկսի գործել նոյեմբերին: 

«alikonline.ir» - Ռուսաստանում Իրանի դեսպան Մեհդի Սանային յայտարարել է, որ Եւրոմիութեան եւ Իրանի առեւտրական համագործակցութեան համար ստեղծւող մեխանիզմն ԱՄՆ-ի պատժամիջոցների պայմաններում կը սկսի գործել նոյեմբերին: Տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

«Եւրոմիութիւնը նաեւ ջանքեր է գործադրում, որպէսզի մշակի Իրանի հետ առեւտրական համագործակցութեան ֆինանսատնտեսական պլան: Այդ մեխանիզմը կը գործարկւի 2018 թւականի նոյեմբերին»,- ասել է Սանային հոկտեմբերի 23-ին «Իզւեստիա» թերթում հրապարակւած հարցազրոյցում:

Խօսելով Իրանի դէմ ԱՄՆ-ի պատժամիջոցների մասին՝ Սանային նշել է, որ դրանք արդէն սահմանւել են: «Այն բոլոր պատժամիջոցները, որոնք Վաշինգտոնը ցանկանում էր սահմանել, արդէն սահմանել է: Նոյեմբերի համար ոչինչ չի մնացել»,- յայտարարել է դիւանագէտը:

Նրա խօսքով՝ Եւրոպայի որոշ ընկերութիւններ դադարել են Իրանում աշխատել, բայց եւ «շատ ընկերութիւններ մինչ օրս ակտիւօրէն գործում են Իրանի շուկայում եւ մտադրութիւն ունեն շարունակել իրենց գործունէութիւնը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։