Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը հոկտեմբերի 27-ի առաւօտեան իր ռուսաստանցի պաշտօնակից Վլադիմիր Պուտինի հետ հեռախօսազրոյց է ունեցել՝ սիրիական հիմնախնդրի կարգաւորման շուրջը քառակողմ գագաթնաժողովից առաջ, որը տեղի կունենայ Ստամբուլում:
«alikonline.ir»- Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը հոկտեմբերի 27-ի առաւօտեան իր ռուսաստանցի պաշտօնակից Վլադիմիր Պուտինի հետ հեռախօսազրոյց է ունեցել՝ սիրիական հիմնախնդրի կարգաւորման շուրջը քառակողմ գագաթնաժողովից առաջ, որը տեղի կունենայ Ստամբուլում:
Ինչպէս տեղեկացնում Է «Արմէնպրես»-ն, այս մասին հաղորդել Է «BFM TV» հեռուստաալիքը՝ վկայակոչելով Ելիսէյան պալատի մի աղբիւր: Նրա խօսքով՝ զրոյցի ընթացքում Մակրոնը, մասնաւորապէս, ընդգծել է սիրիական հակամարտութեան քաղաքական կարգաւորման անհրաժեշտութիւնը: Մակրոնը նաեւ ցանկանում է, որ գագաթնաժողովի մասնակիցները խոստանան թոյլ չտալ քիմիական զէնքի կիրառում, ինչպէս նաեւ ապահովեն հրադադարի ռեժիմի երկարատեւ պահպանում՝ հումանիտար աղէտից խուսափելու համար, նշել է հեռուստաալիքը: Կրեմլի մամուլի ծառայութիւնն այս զրոյցի մասին առայժմ չի յայտնել: