Հա

Քաղաքական

31/10/2018 - 08:35

«Կողմերից որեւէ մէկին ոչ ոք չի պարտադրի ինչ-որ լուծում». Սւիտալսկին՝ ԼՂ հիմնախնդրի վերաբերեալ

Ղարաբաղեան խնդրի լուծման հարցում ԵՄ-ն ունի շատ պարզ մօտեցում՝ մենք աջակցում ենք Մինսկի խմբի համանախագահների որոշմանը. լրագրողների հետ զրոյցում ասաց  Հայաստանում ԵՄ պատւիրակութեան ղեկավար, դեսպան Պեոտր Սւիտալսկին՝ պատասխանելով հարցին, թէ ինչպէ՞ս կը մեկնաբանի ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Միլսի այն յայտարարութիւնը, թէ «գրաւեալ տարածքները» պէտք է վերադարձւեն:

«alikonline.ir» - Ղարաբաղեան խնդրի լուծման հարցում ԵՄ-ն ունի շատ պարզ մօտեցում՝ մենք աջակցում ենք Մինսկի խմբի համանախագահների որոշմանը. լրագրողների հետ զրոյցում ասաց  Հայաստանում ԵՄ պատւիրակութեան ղեկավար, դեսպան Պեոտր Սւիտալսկին՝ պատասխանելով հարցին, թէ ինչպէ՞ս կը մեկնաբանի ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Միլսի այն յայտարարութիւնը, թէ «գրաւեալ տարածքները» պէտք է վերադարձւեն: Յայտնում է «yerkir.am»-ը:

Նրա գնահատմամբ՝ Մինսկի խմբի համանախագահները շատ ուժեղ եւ երկարատեւ յանձնառութիւն են իրենց վրա վերցրել: Սւիտալսկին յիշեցրեց, որ համանախագահներն իրականացրել են տարբեր հանդիպումներ, եւ ԵՄ-ն գնահատում է նրանց ջանքերը:

«Ինչ վերաբերում է խնդրի լուծմանը, ապա ԵՄ-ի համար յստակ է, որ դրան պէտք է հասնել կողմերի միջեւ քննարկման միջոցով, իսկ Մինսկի խմբի համանախագահները միջնորդ են: Կողմերից որեւէ մէկին ոչ ոք չի պարտադրի ինչ-որ լուծում, քանի որ դա մի բան է, որ ինքնուրոյն պէտք է կարողանան մշակել: Մենք մեր լաւատեսութիւնը չենք կորցնում եւ յուսով ենք, որ մի օր կը հասնենք այդ իրավիճակին»,- ասաց Սւիտալսկին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։