Հա

Քաղաքական

31/10/2018 - 10:20

Թուրքիայում համշէնահայ քաղաքական գործիչը կը պայքարի Ստամբուլի Բեշիկթաշ շրջանի ղեկավարի պաշտօնի համար

Թուրքիայում համշէնահայ քաղաքական գործիչ Մերէր Օզթոփալօղլուն յայտնել է սպասւող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրութիւններին իր մասնակցութեան մասին: 

«alikonline.ir» - Թուրքիայում համշէնահայ քաղաքական գործիչ Մերէր Օզթոփալօղլուն յայտնել է սպասւող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրութիւններին իր մասնակցութեան մասին: Յայտնի է, որ Օզթոփալօղլուն կառաջադրւի որպէս Ստամբուլի եւրոպական մասում գտնւող Բեշիկթաշ շրջանի ղեկավարի թեկնածու: Այս մասին ըստ «tert.am»-ի՝ տեղեկանում ենք քաղաքական գործչի ֆէյսբուքեան էջից:

Նշենք, որ Օզթոփալօղլուն իր թեկնածութիւնը կառաջադրի Թուրքիայում գլխաւոր ընդդիմադիր ուժը համարւող «Ժողովրդա-հանրապետական» կուսակցութիւնից, որի անդամ էլ հանդիսանում է:

Ի դէպ, նոյն կուսակցութիւնն ունի հայազգի այլ անդամներ եւս, նրանցից Սելինա Դողանը 2015-ի խորհրդարանական ընտրութիւնների ժամանակ Մեջլիսի պատգամաւոր էր ընտրւել Ստամբուլից:

Թուրքիայում առաջիկայ ՏԻՄ ընտրութիւնները կը կայանան 2019 թւականի մարտին: Քաղաքական ուժերն ու անկախ թեկնածուներն արդէն սկսել են համապատասխան նախապատրաստական աշխատանքները:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։