Հա

Քաղաքական

31/10/2018 - 12:20

Թուրք սիւնակագիր. «Սաուդական Արաբիայի գլխաւոր դատախազը Ստամբուլ է մեկնել ոչ թէ սպանւած լրագրողի գործը բացայայտելու, այլ արքայազնին փրկելու համար»

Թուրքական « Hürriyet» պարբերականի սիւնակագիրներից Աբդուլքադիր Սեւին, որ յայտնի է երկրի իշխանական օղակներում ունեցած ազդեցիկ կապերով, անդրադարձել է Սաուդական Արաբիայի գլխաւոր դատախազի ստամբուլեան այցին: 

«alikonline.ir» - Թուրքական « Hürriyet» պարբերականի սիւնակագիրներից Աբդուլքադիր Սեւին, որ յայտնի է երկրի իշխանական օղակներում ունեցած ազդեցիկ կապերով, անդրադարձել է Սաուդական Արաբիայի գլխաւոր դատախազի ստամբուլեան այցին: Տեղեկացնում է «tert.am»-ը:

Ստամբուլում Սաուդական Արաբիայի հիւպատոսարանում ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշեղջիի սպանութեան գործի բացայայտման շրջանակում Թուրքիա ժամանած դատախազ Սաուդ ալ Մուաջիբը, ըստ թուրք սիւնակագրի՝ բաւականին խնդրահարոյց պահւածք է դրսեւորել, ինչը լուրջ անհանգստութիւնների տեղիք է տւել թուրք իրաւապահներին:

Նշւում է նաեւ, որ Մուաջիբը համառօրէն փորձել է ձեռք բերել Խաշեղջիի բջջային հեռախօսը:

«Ակնյայտ է, որ հիւպատոսը տեղեկութիւն ունի լրագրողի մարմնի գտնւելու վայրի մասին: Լաւ, իսկ ինչո՞ւ է սաուդցի դատախազը թաքցրել իր թուրք գործընկերներից այդ տեղեկութիւնը: Որովհետեւ Մուաջիբը Ստամբուլ է եկել ոչ թէ գործը բացայայտելու, այլ այն կոծկելու եւ սաուդական գահաժառանգ արքայազնին փրկելու համար»,- գրում է Սեւին՝ նշելով, որ սաուդցի դատախազն այդպէս էլ անպատասխան է թողել թուրք լրագրողների ու իրաւապահների հարցերը Խաշեղիի մարմնի գտնւելու վայրի ու սպանութիւնն իրականացրած սաուդցի քաղաքացիների հետ համագործակցած Թուրքիայի քաղաքացու վերաբերեալ:

Ըստ սիւնակագրի՝ դա շատ հակասական ու խնդրահարոյց պահւածք է յատկապէս այն դէպքում, երբ դատախազն անձամբ էր օրեր առաջ յայտարարել, որ ընդդիմադիր լրագրողի սպանութիւնը նախապէս պլանաւորւած գործողութիւն է եղել:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։