Հա

Քաղաքական

01/11/2018 - 11:10

ԱՄՆ-ն իր մտահոգութիւնն է յայտնել Սիրիայի հիւսիսում թուրքական ԶՈՒ-ի ձեռնարկած գործողութիւնների առնչութեամբ

ԱՄՆ պետքարտուղարութեան ներկայացուցիչ Ռոբերտ Պալադինոն մեկնաբանել է Սիրիայի հիւսիսում թուրքական ԶՈՒ-ի կողմից քուրդ զինեալների դիրքերի գնդակոծումը:

«alikonline.ir» - ԱՄՆ պետքարտուղարութեան ներկայացուցիչ Ռոբերտ Պալադինոն մեկնաբանել է Սիրիայի հիւսիսում թուրքական ԶՈՒ-ի կողմից քուրդ զինեալների դիրքերի գնդակոծումը:

Ըստ «tert.am»-ի՝ ինչպէս նշում է «diken.com.tr» կայքը, Պալադինոն յայտնել է, որ ԱՄՆ-ն մտահոգւած է Թուրքիայի նման գործողութիւններով՝ շեշտելով, որ գործողութեան ընթացքում տարածքում են գտնւել նաեւ ամերիկացի զինւորականներ:

Պալադինոն ընդգծել է, որ աւելի ճիշտ եւ արդիւնաւէտ կը լինէր գործել համատեղ համաձայնեցմամբ:

Յիշեցնենք, որ նախօրէին թուրքական ԶՈՒ-ն հրետանային հարւածներ է հասցրել Սիրիայի հիւսիսում քրդական ջոկատների դիրքերին: Աւելի վաղ Թուրքիան եւս երկու անգամ գնդակոծել էր քրդական դիրքերը:

Այս առնչութեամբ նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի խօսնակ Իլնուր Չեւիկն ասել էր. «Սա զգուշացում է: «Բարեկամական ուղերձ» ԱՄՆ-ին, որը շարունակում է չստիպել տարածքում իրենց ոտքը պնդացրած քուրդ զինեալներին հեռանալ այստեղից: Թուրքիան այս ուղերձները յղել է նաեւ Աֆրինում ու արել այն, ինչ պէտք էր: Հիմա հերթը Մանբիջինն ու Եփրատի արեւելեան ափինն է»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։