Հա

Քաղաքական

01/11/2018 - 11:20

Թրամփը երկարաձգել է Իրանից ներկրւող նաւթի նկատմամբ կիրառւող արգելքը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է յուշագիր, որը թոյլ է տալիս երկարաձգել Իրանից ներկրւող նաւթի նկատմամբ կիրառւող արգելքը եւ հրաժարւել իրանական նաւթի մատակարարումից: Համապատասխան փաստաթուղթը հրապարակւել է Սպիտակ տան պաշտօնական կայքում: 

«alikonline.ir» - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է յուշագիր, որը թոյլ է տալիս երկարաձգել Իրանից ներկրւող նաւթի նկատմամբ կիրառւող արգելքը եւ հրաժարւել իրանական նաւթի մատակարարումից: Համապատասխան փաստաթուղթը հրապարակւել է Սպիտակ տան պաշտօնական կայքում: Յայտնում է «tert.am»-ը:

ԱՄՆ նախագահի ստորագրած յուշագիրն ուղղւած է ԱՄՆ պետդեպարտամենտին, ինչպէս նաեւ ֆինանսների եւ էներգետիկայի նախարարութիւններին: Փաստաթղթում ասւում է, որ այն կազմւել է նաւթի համաշխարհային շուկայի «մանրակրկիտ վերլուծութիւնից» յետոյ:

Թրամփն ընդգծել է, որ աշխարհում տարբեր երկրների կողմից բաւարար քանակութեամբ նաւթ ու նաւթամթերք է արտադրւում, որպէսզի Միացեալ Նահանգները կարողանայ բաւարարել իր պահանջներն ու «զգալիօրէն նւազեցնի» Իրանից դրանց գնման ծաւալները:

Յիշեցնենք, որ աւելի վաղ Թրամփի ազգային անվտանգութեան հարցերով խրհրդական Ջան Բոլթոնը յայտարարել էր, որ ԱՄՆ-ը մտադիր չէ վնասել դաշնակից այն պետութիւններին, որոնք կախում ունեն իրանական նաւթի մատակարարումից:

Յարակից լուրեր

  • Իրանը եւ ԵՄ-ն կարեւորել են Եմէնի խաղաղութեան համաձայնագրի իրագործումը
    Իրանը եւ ԵՄ-ն կարեւորել են Եմէնի խաղաղութեան համաձայնագրի իրագործումը

    Եմէնի ճկնաժամի կապակցութեամբ, Իրանի եւ Եւրոմիթեան միջեւ կայացած բանակցութիւնների 5-րդ փուլի աւարտին, ԵՄ-ն հանդէս է եկել հաղորդագրութեամբ, որում կողմերի անունից, կարեւորւել է Եմէնի ճգնաժամաի կարգաւրման կապակցութեամբ, Ստոկհոլմի համաձայնագրի, մասնաւորապէս Ալ Հոդայդէ նաւահանգստում կրակի դադերացման մասին պայմանաւորւածութեան ամբողջական իրագործումը:

  • «Դամասկոսի, Թեհրանի եւ Բաղդադի յարաբերութիւնները չափազանց ամուր են». Ասադ
    «Դամասկոսի, Թեհրանի եւ Բաղդադի յարաբերութիւնները չափազանց ամուր են». Ասադ

    Մարտի 18-ին, Սիրիայի նախագահ Բաշշար Ասադը հանդիպել է Իրանի եւ Իրաքի զինւորական պատւիրակութիւնների հետ, որոնք Դամասկոսում էին, մասնակցելու տարածաշրջանում ահաբեկչութեան դէմ պայքարի կապակցութեամբ Սիրիայի, Իրանի եւ Իրաքի եռակողմ խորհրդակցութեանը:

  • ՀՀ վարչապետի Իրան այցի յատկանշելին…
    ՀՀ վարչապետի Իրան այցի յատկանշելին…

    Իրան-Հայաստան յարաբերութիւններում, 2019 թւականի փետրւարի 27-ին ՀՀ վարչապետ Ն. Փաշինեանի եւ նրան ընկերակցող պատւիրակութեան այցը յատկանշական պէտք է համարել, քանի որ. Հայաստանում իշխանափոխութիւնից յետոյ, մտահոգութիւն էր առաջացել այն մասին, թէ հնարաւոր է պաշտօնական Երեւանի քաղաքական արեւելման փոփոխութիւնը՝ հիւսիս-հարաւից դէպի Արեւմուտք: Այլ խօսքով, արեւելեան օրիենտացիան պէտք է, որ զիջէր արեւմտեանին:

  • Աւստրիայի նախագահը կոչ է արել Եւրոպային` չպարել Թրամփի դուդուկի ներքոյ
    Աւստրիայի նախագահը կոչ է արել Եւրոպային` չպարել Թրամփի դուդուկի ներքոյ

    Ասւտրիայի նախագահ Ալեքսանդր վան դեր Բելլէնը «Welt» թերթին տւած հարցազրոյցում կոչ է արել եւրոպական երկրներին` չպարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուդուկի տակ:

  • Բոլթոնն ասել է Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջեւ յարաբերութիւնների վատթարացման պատճառը
    Բոլթոնն ասել է Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջեւ յարաբերութիւնների վատթարացման պատճառը

    ԱՄՆ նախագահի` ազգային անվտանգութեան հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը համարում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընդդիմախօսների յայտարարութիւնները, թէ Թրամփը գործարքի մէջ է մտել Ռուսաստանի հետ, խանգարում են հասնել երկու երկրների միջեւ յարաբերութիւնների առաջընթացին:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։