Հա

Քաղաքական

03/11/2018 - 08:10

Էրդողան. «Ջամալ Խաշեղջիի սպանութեան հրամանը տրւել է Սաուդական Արաբիայի կառավարութեան բարձրաստիճան անձանցից»

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը յայտարարել է, որ սաուդացի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշեղջիի սպանութեան հրամանն արձակւել է Սաուդական Արաբիայի կառավարութեան բարձրաստիճան անձանցից, սակայն թագաւոր Սալման բին Աբդուլ Ազիզ ալ Սաուդը ոչ մի կապ չունի այս յանցագործութեան հետ: Այս մասին Էրդողանը գրել է իր յօդւածում, որը նոյեմբերի 2-ին, հրապարակել է «The Washington Post»-ը: 

«alikonline.ir» - Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը յայտարարել է, որ սաուդացի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշեղջիի սպանութեան հրամանն արձակւել է Սաուդական Արաբիայի կառավարութեան բարձրաստիճան անձանցից, սակայն թագաւոր Սալման բին Աբդուլ Ազիզ ալ Սաուդը ոչ մի կապ չունի այս յանցագործութեան հետ: Այս մասին Էրդողանը գրել է իր յօդւածում, որը նոյեմբերի 2-ին, հրապարակել է «The Washington Post»-ը: Գրում է «tert.am»-ը:

«Մենք գիտենք, որ սպանութիւնն իրագործածները գտնւում են այն 18 կասկածեալի շրջանում, որոնք ձերբակալւել են Սաուդական Արաբիայում: Մենք նաեւ գիտենք, որ այդ անձինք եկել էին հրամանը կատարելու՝ Խաշեղջիին սպանելու եւ հեռանալու համար: Եւ վերջապէս մենք գիտենք, որ Խաշեղջիին սպանելու հրամանը սաուդական կառավարութեան ամենաբարձր մակարդակից է տրւել»,- գրել է Էրդողանը՝ յաւելելով, սակայն, որ Սաուդական Արաբիայի միապետը ոչ մի կապ չունի սպանութեան հետ:

«Ես վայրկեան անգամ չեմ հաւատում, որ թագաւոր Սալմանը՝ սուրբ մզկիթների պահապանը, հրամայել է յարձակւել Խաշեղջիի վրայ: Ուստի՝ ես չունեմ պատճառ ենթադրելու, որ այս սպանութիւնը Սաուդական Արաբիայի պաշտօնական քաղաքականութեան արտացոլումն է»,- ընդգծել է նա:

Թուրքիայի նախագահի կարծիքով՝ սաուդացի լրագրողի սպանութիւնը բարդութիւններ չի ստեղծում Անկարայի եւ Ռիադի միջեւ յարաբերութիւնների համար: Միեւնոյն ժամանակ նա նշել է, որ այդ բարեկամական յարաբերութիւնների պատճառով թուրքական իշխանութիւնները մտադիր չեն «աչք փակել» Խաշեղջիի սպանութեան վրայ եւ աւարտին են հասցնելու հետաքննութիւնը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։