Հա

Քաղաքական

03/11/2018 - 11:20

«Դա շատ կարճ ժամանակահատւած է ընտրութիւններին պատրաստւելու համար». ԵԱՀԿ գլխաւոր քարտուղարը՝ ՀՀ ԱԺ արտահերթ ընտրութիւնների մասին

Հայաստանի իշխանութիւնները բաւական սեղմ ժամանակ են յատկացրել երկրում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների պատրաստման համար,նման կարծիք է յայտնել ԵԱՀԿ գլխաւոր քարտուղար Թոմաս Գրեմինգէրը: 

«alikonline.ir» - Հայաստանի իշխանութիւնները բաւական սեղմ ժամանակ են յատկացրել երկրում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների պատրաստման համար,նման կարծիք է յայտնել ԵԱՀԿ գլխաւոր քարտուղար Թոմաս Գրեմինգէրը: Գրում է «tert.am»-ը:

«Իրականում ես մտածում եմ, որ դա շատ կարճ ժամանակահատւած է, սակայն զարմացած չեմ, քանի որ հասկանալի էր, որ Հայաստանի ժամանակաւոր կառավարութիւնը կը ցանկանայ համախմբում, հանրային աջակցութիւն, իր լեգիտիմութեան աջակցութիւնը»,- ասել է պաշտօնեան «Վալդայ» ակումբի բանակցային հարթակում իր ելոյթի ժամանակ:

Յիշեցնենք, որ ՀՀ վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանը հրաժարական էր տւել վարչապետի պաշտօնից: Այնուհետեւ նրա թեկնածութիւնը 2 անգամ, ինչպէս Սահմանադրութիւնն է պահանջում, առաջադրւել էր վարչապետի պաշտօնում: Սակայն ինչպէս յորդորել էր Փաշինեանը, իրեն չէին ընտրել որպէս վարչապետ, արդիւնքում խորհրդարանն արձակաւել է իրաւունքի ուժով:

ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանը նոյեմբերի 1-ին հրամանագիր է ստորագրել, որով որոշւել է, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրութիւնները կը կայանան այս տարւայ դեկտեմբերի 9-ին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։