Հա

Քաղաքական

03/11/2018 - 10:20

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները յայտարարութիւն են տարածել տարածաշրջան կատարած այցի կապակցութեամբ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրիւ Շոֆէրը (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջէյ Կասպրչիկը յայտարարութիւն են տարածել տարածաշրջան՝ Երեւան, Ստեփանակերտ եւ Բաքու այցի կապակցութեամբ:

«alikonline.ir» - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրիւ Շոֆէրը (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջէյ Կասպրչիկը յայտարարութիւն են տարածել տարածաշրջան՝ Երեւան, Ստեփանակերտ եւ Բաքու այցի կապակցութեամբ: Գրում է «yerkir.am»-ը:

Այցի հիմնական նպատակն էր քննարկել սեպտեմբերին Դուշանբէում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցած Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների զրոյցի արդիւնքները, նախանշել ղարաբաղեան հակամարտութեան խաղաղ կարգաւորմանը միտւած հետագայ քայլերը եւ գնահատել առկայ իրավիճակը: Համանախագահները յիշեցրել են, որ տարածաշրջանային այցի ընթացքում հանդիպումներ են ունեցել Հայաստանի վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, խորհրդակցութիւններ անցկացրել երկու երկրների Արտաքին գործերի եւ Պաշտպանութեան նախարարների հետ, հանդիպում ունեցել Լեռնային Ղարաբաղի իշխանութիւնների հետ, հետեւել առաջնագծում հրադադարի պահպանման ռեժիմին՝ դիտորդական առաքելութեան շրջանակում:

«Երկու երկրների ղեկավարները հաստատել են, որ առաջնագծում լարւածութեան մակարդակը զգալիօրէն նւազել է, քանի որ Դուշանբէում վերահասատատել են լարւածութիւնը թուլացնելու իրենց յանձնառութիւնը: Խորհրդակցութիւնների ընթացքում համանախագահները լրացուցիչ տեղեկատխութիւն են ստացել Դուշանբէում ձեռք բերւած պայմանաւորւածութունների իրականացման ուղղութեամբ, այդ թւում՝ ուղիղ կապի հաստատման վերաբերեալ: Համանախագահները ողջունել են տեղի ունեցող զարգացումները, բարձր գնահատել կառուցողական միջոցառումներ իրականացնելու կողմերի բարեխիղճ քայլերը եւ աջակցութիւն յայտնել առաջնորդներին՝ երկխօսութիւնը շարունակելու ուղղութեամբ»,- ասւած է յայտարարութեան մէջ:

Համանախագահները ԼՂ հակամարտութեան կարգաւորման վերաբերյալ ինտենսիվ բանակցութիւնների համար ընդգծել են փոխվստահութեան մթնոլորտի պահպանման կարեւորութիւնը:

Յայտարարութեան մէջ նշւում է նաեւ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները պայմանաւորւել են հանդիպել մինչեւ տարեվերջ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։