Հա

Քաղաքական

03/11/2018 - 10:30

Թրամփը յայտարարել է Իրանի հետ նոր համաձայնագիր կնքելու պատրաստակամութեան մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Իրանի հետ նոր, աւելի համապարփակ համաձայանգիր կնքել:

«alikonline.ir» - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Իրանի հետ նոր, աւելի համապարփակ համաձայանգիր կնքել: Հաղորդում է «news.am»-ը:

«ԱՄՆ-ն ինչպէս եւ նախկինում պատրաստ է նոր պայմանագիր կնքել, աւելի համապարփակ համաձայնագիր Իրանի հետ, որը ընդմիշտ արգելափակում է միջուկային զէնքի ուղին եւ անդրադառնում է նրա չարամիտ գործողութիւնների ողջ սպեկտրին եւ որին արժանի է իրանցի ժոովուրդը»,- ասւում է Սպիտակ տան հրապարակած փաստաթղթում:

Թրամփն ընդգծել է, որ քանի դեռ նոր պայմանագիր չի կնքւել, պատմական պատժամիջոցները ուժի մէջ կը մնան:

ԱՄՆ նախագահը Իրանին կոչ է արել «հրաժարւել միջուկային հաւակնութիւններից, փոխել իր ապակառուցողական վարքը, յարգել իր ժողովրդի իրաւունքները եւ վերադառնալ դէպի բարեխիղճ բանակցութիւններին»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։