Հա

Քաղաքական

04/11/2018 - 08:50

ԵՄ դեսպան․ «Հայաստանում խորհրդարանական ընտրութիւնները դժւար պայմաններում կը կազմակերպւեն»

Հայաստանում խորհրդարանական ընտրութիւնները դժւար պայմաններում կը կազմակերպւեն, քանի որ շատ արագ պէտք է նոր պայմանագրեր պատրաստւեն։ Այս մասին նոյեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց պատւիրակութեան ղեկավար եւ ԵՄ դեսպան Պեոտր Սւիտալսկին։

«alikonline.ir» - Հայաստանում խորհրդարանական ընտրութիւնները դժւար պայմաններում կը կազմակերպւեն, քանի որ շատ արագ պէտք է նոր պայմանագրեր պատրաստւեն։ Այս մասին նոյեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց պատւիրակութեան ղեկավար եւ ԵՄ դեսպան Պեոտր Սւիտալսկին։ Յայտնում է «news.am»-ը:

Ընդ որում, նրա խօսքով՝ եթէ Հայաստանն ակնկալում է, որ օգնութեան եւ համագործակցութեան չափը կը բարձրացւի նոր մակարդակի, ապա անհրաժեշտ է ստեղծել նոր Հայաստանի կերպար, որը նայում է դէպի ապագան։

«Որն ունի իր առաջնահերթութիւնների մասին շատ յստակ պատկերացում, սա յատկապէս կապիտալի ներդրում է պահանջում։ Այսինքն, գլխաւոր խօսքը ենթակառուցւածքային նախագծերին է վերաբերում։ Դրանց պէտք է երկարաժամկէտ հեռանկարում դիտարկել։ Ինձ հարցնում են՝ ինչպէ՞ս է տրամադրւած Եւրոմիութիւնը։ Ես պատասխանում եմ, որ ամէն ինչ մեր հայ գործընկերներից է կախւած։ Եթէ հայերը ցոյց կը տան, որ իրենք (լաւ իմաստով) կարող են օգտագործել Եւրոմիութեան փողերը, լաւ կերպար կը ստեղծեն, ապա Հայաստան աւելի շատ միջոցներ կը գան»,- պարզաբանեց Սւիտալսկին։

Դեսպանը չհերքեց, որ այս ամէնը քաղաքական բնոյթ է կրում, սակայն բխում է հէնց Հայաստանի շահերից։

Յարակից լուրեր

  • «Հրապարակ». «ՀԱՊԿ-ում ձախողումները փորձում են բարդել Շաւարշ Քոչարեանի վրայ»
    «Հրապարակ». «ՀԱՊԿ-ում ձախողումները փորձում են բարդել Շաւարշ Քոչարեանի վրայ»

    «Հրապարակ»-ը գրում է. «Իշխանութիւններին հեշտ ժամանակներ չեն սպասւում. բացի նախընտրական թոհուբուհից, դեկտեմբերի 9-ի նախօրեակին՝ դեկտեմբերի 6-ին, ԵԱՏՄ երկրների ղեկավարների համաժողովն է, որտեղ քննարկւելու-որոշւելու է ՀԱՊԿ գլխաւոր քարտուղարի հարցը։

  • Խաղաղութեան գինը
    Խաղաղութեան գինը

    Խաղաղասիրութիւնը քաղաքակրթութեան նւաճումներից է: Հայ ժողովուրդը, անմասն չլինելով քաղաքակրթական նւաճումներից, մեծագոյն հաւատ եւ փափագ ունի խաղաղութեան հաստատման ու պահպանման հարցում: Մենք խաղաղասէր ժողովուրդ ենք, հազարամեակներ շարունակ մասնակցելով պատերազմների շատ քիչ են դէպքերը, երբ մենք ենք այն սկսել: Ընդ որում՝ խաղաղասէր ենք եղել ոչ միայն թոյլ եղած ժամանակ, այլեւ՝ ուժեղ պետականութեան հանգրւաններում:

  • ՀՀ ԱԳՆ. «Իրանը Հայաստանի կարեւոր գործընկերն է»
    ՀՀ ԱԳՆ. «Իրանը Հայաստանի կարեւոր գործընկերն է»

    Մենք յստակ որոշել ենք մեր դիրքորոշումը, այսինքն` սա մեզ համար չափազանց զգայուն հարց է, քանի որ Իրանը Հայաստանի կարեւոր գործընկերն է, որի հետ մենք ունենք լաւ կարգաւորւած երկկողմ օրակարգ, եւ այն չափազանց կարեւոր է տարածաշրջանի ներկայիս իրողութիւնների համատեքստում:

  • Իրանեան պատժամիջոցների քաղաքականութեան հարցերով ամերիկեան փորձագէտներն այցելել են Հայաստան
    Իրանեան պատժամիջոցների քաղաքականութեան հարցերով ամերիկեան փորձագէտներն այցելել են Հայաստան

    ԱՄՆ պետքարտուղարութեան եւ գանձապետարանի միջգերատեսչական փորձագիտական խումբը նոյեմբերի 15-16-ին Երեւանում էր՝ հայաստանեան կառավարութեան ու բիզնեսի գործընկերների հետ քննութեան առնելու Իրանի դէմ ուղղւած պատժամիջոցների քաղաքականութիւնը:

  • Իսրայէլում արտահերթ խորհրդարանական ընտրութիւններ կանցկացւեն
    Իսրայէլում արտահերթ խորհրդարանական ընտրութիւններ կանցկացւեն

    Իսրայէլում արտահերթ  խորհրդարանական ընտրութիւններ են սպասւում, որի օրը նոյեմբերի 18-ին կը համաձայնեցնեն: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։