Հա

Քաղաքական

04/11/2018 - 08:50

ԵՄ դեսպան․ «Հայաստանում խորհրդարանական ընտրութիւնները դժւար պայմաններում կը կազմակերպւեն»

Հայաստանում խորհրդարանական ընտրութիւնները դժւար պայմաններում կը կազմակերպւեն, քանի որ շատ արագ պէտք է նոր պայմանագրեր պատրաստւեն։ Այս մասին նոյեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց պատւիրակութեան ղեկավար եւ ԵՄ դեսպան Պեոտր Սւիտալսկին։

«alikonline.ir» - Հայաստանում խորհրդարանական ընտրութիւնները դժւար պայմաններում կը կազմակերպւեն, քանի որ շատ արագ պէտք է նոր պայմանագրեր պատրաստւեն։ Այս մասին նոյեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց պատւիրակութեան ղեկավար եւ ԵՄ դեսպան Պեոտր Սւիտալսկին։ Յայտնում է «news.am»-ը:

Ընդ որում, նրա խօսքով՝ եթէ Հայաստանն ակնկալում է, որ օգնութեան եւ համագործակցութեան չափը կը բարձրացւի նոր մակարդակի, ապա անհրաժեշտ է ստեղծել նոր Հայաստանի կերպար, որը նայում է դէպի ապագան։

«Որն ունի իր առաջնահերթութիւնների մասին շատ յստակ պատկերացում, սա յատկապէս կապիտալի ներդրում է պահանջում։ Այսինքն, գլխաւոր խօսքը ենթակառուցւածքային նախագծերին է վերաբերում։ Դրանց պէտք է երկարաժամկէտ հեռանկարում դիտարկել։ Ինձ հարցնում են՝ ինչպէ՞ս է տրամադրւած Եւրոմիութիւնը։ Ես պատասխանում եմ, որ ամէն ինչ մեր հայ գործընկերներից է կախւած։ Եթէ հայերը ցոյց կը տան, որ իրենք (լաւ իմաստով) կարող են օգտագործել Եւրոմիութեան փողերը, լաւ կերպար կը ստեղծեն, ապա Հայաստան աւելի շատ միջոցներ կը գան»,- պարզաբանեց Սւիտալսկին։

Դեսպանը չհերքեց, որ այս ամէնը քաղաքական բնոյթ է կրում, սակայն բխում է հէնց Հայաստանի շահերից։

Յարակից լուրեր

  • Ի՞նչ ընդդիմութիւն…
    Ի՞նչ ընդդիմութիւն…

    ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ ընտրութիւնները վերջ գտան եւ երեք քաղաքական ուժեր այժմ կը բաժնեն իրենց միջեւ օրէնսդիր իշխանութեան աթոռներու ամբողջութիւնը Նիկոլ Փաշինեանի Քաղաքացիական Պայմանագիր Կուսակցութեան տալով գերիշխող ուժի անվիճելի հանգամանքը։ Այժմ ՀՀ Ազգային Ժողովը կը գտնուի Նիկոլ Փաշինեանի կուսակցութեան միահեծան տիրապետութեան տակ ՀՀ քուէարկողներու 48%-ի մասնակցային կտրուածքով միայն իրականացած ընտրութիւններուն որպէս արդիւնք։ 

  • Պանթուրքի՞զմ, թէ՞ Ադրբեջան. որտեղ է հայ-թուրքական սահմանի բանալին
    Պանթուրքի՞զմ, թէ՞ Ադրբեջան. որտեղ է հայ-թուրքական սահմանի բանալին

    Թուրքիայի հետ յարաբերութիւնները կարգաւորելու պատրաստակամութեան մասին Նիկոլ Փաշինեանի յայտարարութեանը Անկարան պատասխանել է «բռնազաւթւած ադրբեջանական հողերը» ազատելու կոչով։

  • Խմբագրական. Արտախորհրդարանէն դէպի խորհրդարան նրբանցքներ հարթելու պահը
    Խմբագրական. Արտախորհրդարանէն դէպի խորհրդարան նրբանցքներ հարթելու պահը

    Հայաստանի Հանրապետութեան ժողովուրդի կամարտայայտութեան երկրորդ կարեւոր փուլը կայացած է արդէն։ Խորհրդարանական արտահերթ ընտրութիւնները չեն վիճարկուիր մասնակից որեւէ քաղաքական ուժի կողմէ. առընթեր՝ թէ՛ ընտրութիւնները մշտադիտարկողները, թէ՛ միջազգային լրատուադաշտի ներկայացուցչիները եւ թէ՛ գերտէրութիւններու բարձրաստիճան պաշտօնեաները դրական գնահատականներ կը հնչեցնեն ընտրութիւններու կայացման եղանակին մասին՝ ժողովրդավարական օրինաչափութիւններու յարգումի ընդհանուր շրջանակներուն մէջ։

  • ԱԳՆ խօսնակը ողջունել է Հայաստանի խորհրդարանական ընտրութիւնների կայացումը
    ԱԳՆ խօսնակը ողջունել է Հայաստանի խորհրդարանական ընտրութիւնների կայացումը

    Իրանի ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին ողջունել է Հայաստանի խորհրդարանական ընտրութիւնների կայացումը, յոյս յայտնելով, որ դրանց արդիւնքում Իրանի եւ Հայաստանի յարաբերութիւնների ընդլայնման եւ ամրապնդման ականատեսը կը լինենք:

  • Նիկոլ Փաշինեան. «Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատմանը»
    Նիկոլ Փաշինեան. «Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատմանը»

    Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատմանը, սակայն առանց Լեռնային Ղարաբաղի հետ կապւած նախապայմանների։ 

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։