Հա

Քաղաքական

04/11/2018 - 09:00

ԱՄՆ-ի աւիահարւածների հետեւանքով սիրիական Հաջին քաղաքում 15 խաղաղ բնակիչ է զոհւել

Սիրիական Դեր Զոր նահանգում ԱՄՆ-ի ղեկավարած կոալիցիոն ուժերի իրականացրած աւիահարւածի հետեւանքով 15 մարդ է զոհւել: 

«alikonline.ir» - Սիրիական Դեր Զոր նահանգում ԱՄՆ-ի ղեկավարած կոալիցիոն ուժերի իրականացրած աւիահարւածի հետեւանքով 15 մարդ է զոհւել: Հաղորդում է «news.am»-ը՝ սիրիական «SANA» գործակալութեանը յղումով:

«Հարաւարեւելեան Դեր Զոր նահանգի Հաջին քաղաքի նկատմամբ միջազգային կոալիցիայի աւիացիայի ագրեսիայի հետեւանքով 15 խաղաղ բնակիչ է զոհւել»,- հաղորդում է գործակալութիւնը՝ տեղական աղբիւրներին յղումով:

«Ikhbariya» պետական հեռուստաալիքի տւեալներով՝ զոհւածների մեծ մասը կանայք ու երեխաներ են:

Միջազգային կոալիցիան պարբերաբար աւիահարւածներ է իրականացնում Հաջինում: Հոկտեմբերի 13-ին եւ 19-ին «SANA» գործակալութիւնը հաղորդել էր աւիահարւածների ժամանակ սպիտակ ֆոսֆորի կիրառման մասին, ինչից յետոյ սիրիական իշխանութիւնները կոչ են արել ՄԱԿ-ին միջոցներ ձեռնարկել մեղաւորների նկատմամբ եւ դուրս բերել կոալիցիոն ուժերը երկրից, որոնց՝ Սիրիայում գտնւելն անօրինական է:

Միացեալ Նահանգներն ու դաշնակիցները Սիրիայում ԴԱԷՇ-ի դէմ գործողութիւններ են ծաւալում 2014 թւականից: Ընդ որում՝ նրանք գործում են առանց երկրի իշխանութիւնների համաձայնութեան:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։