Հա

Քաղաքական

05/11/2018 - 08:20

Հուսիները յայտարարել են, որն ԱՄՆ-ն է ղեկավարում Եմէնում պատերազմը շարունակելու գործընթացը

Միացեալ Նահանգներն է ղեկավարում այն ուժերին, որոնք հանդէս են գալիս Եմէնում պատերազմի շարունակման օգտին, եւ այս արաբական երկրում խնդիրների լուծման ժամանակ օգտագործում են երկակի ստանդարտների քաղաքականութիւն: 

«alikonline.ir»- Միացեալ Նահանգներն է ղեկավարում այն ուժերին, որոնք հանդէս են գալիս Եմէնում պատերազմի շարունակման օգտին, եւ այս արաբական երկրում խնդիրների լուծման ժամանակ օգտագործում են երկակի ստանդարտների քաղաքականութիւն: Այս մասին ըստ «news.am»-ի՝ յայտնում է «Al Mayadeen» հեռուստաալիքը:

«Վաշինգտոնի վերջին նախաձեռնութիւնները (Եմէնում հակամարտութեան կարգաւորման վերաբերեալ) նախատեսւած են միայն ԱՄՆ ներքին սպառողի համար եւ հետապնդում են Ամերիկայում առաջիկայ ընտրութիւնների վրայ ազդելու նպատակ»,- յայտարարել է եմէնեան «Անսար Ալլահ» (հուսիներ) շարժման քաղբիւրոյի անդամ Ալի ալ Քահումը:

Նրա համոզմամբ՝ «հէնց Միացեալ Նահանգներն է կանգնած այն ուժերի թիկունքում, որոնք հանդէս են գալիս Եմէնի դէմ պատերազմի շարունակման օգտին»:

Նա կարծում է, որ ԱՄՆ-ն «Եմէնի նկատմամբ վարում է երկակի ստանդարտների քաղաքականութիւն»: Եթէ Վաշինգտոնն իսկապէս բարի նպատակներ ունենար, ապա ամերիկեան վարչակազմը «կը նպաստէր (Եմէնի դէմ) ագրեսիայի դադարեցմանը եւ երկրի շրջափակման վերացմանը»: Նա Միացեալ Նահանգներից եւ Սաուդական Արաբիայի գլխաւորած արաբական կոալիցիայից պահանջել է «Եմէնից ձեռքերը հեռացնել»: Ալ Քահումը վստահ է, որ «եմէնցիները, որպէս միասնական ժողովուրդ, կը կարողանան ինքնուրոյն լուծել իրենց ներքին տարաձայնութիւնները»:

Հոկտեմբերի վերջին ԱՄՆ-ն Եմէնում հակամարտութեան կողմերին կոչ էր արել դադարեցնել ռազմական գործողութիւնները եւ վերականգնել ՄԱԿ հովանու նորքոյ խաղաղ կարգաւորման գործընթացը: Շւեդիայի ԱԳ նախարար Մարգոթ Վալսթրեոմն իր հերթին յայտարարել էր, որ շւեդական իշխանութիւնները առաջարկ են ստացել իր տարածքում ընդունել Եմէնի կառավարութեան եւ հուսիների ներկայացուցիչների  նախատեսւող հանդիպումը:

2014 թւականի օգոստոսից Եմէնում շարունակւում է կառավարական ուժերի եւ «Անսար Ալլահ»-ի միջեւ դիմակայութիւնը: Այն առաւել ակտիւ փուլ է մտել 2015-ի մարտին Սաուդական Արաբիայի գլխաւորած կոալիցիայի ներխուժումից յետոյ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։