Հա

Քաղաքական

05/11/2018 - 08:40

«Կոմերսանտ». «ՀԱՊԿ գլխաւոր քարտուղարի ամենահաւանական թեկնածուն Բելառուսիայի ներկայացուցիչն է»

Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութիւնում (ՀԱՊԿ) քննարկում են գլխաւոր քարտուղարի պաշտօնում Բելառուսիայի Անվտանգութեան խորհրդի քարտուղար Ստանիսլաւ Զասին նշանակելու հարցը:

«alikonline.ir» - Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութիւնում (ՀԱՊԿ) քննարկում են գլխաւոր քարտուղարի պաշտօնում Բելառուսիայի Անվտանգութեան խորհրդի քարտուղար Ստանիսլաւ Զասին նշանակելու հարցը: Այս մասին ըստ «tert.am»-ի՝ յայտնում է «Կոմերսանտ»-ը:

Վերջնական որոշումը դաշինքի անդամ երկրների ղեկավարները կը կայացնեն նոյեմբերի 8-ին: Աղբիւրն ընդգծում է, որ «այս նշանակման շուրջ ինտրիգն այն է, որ թափուր պաշտօնին հաւակնում է Հայաստանը, որի շնորհիւ էլ այն թափուր է դարձել»:

Աստանայում նոյեմբերի 8-ին ՀԱՊԿ-ի անդամ երկրների ղեկավարները կը մասնակցեն ՀԱՊԿ խորհրդի նիստին: Ակնկալւում է, որ վերջակէտ կը դրւի ՀԱԿՊ-ի նոր գլխաւոր քարտուղարի նշանակման հարցում:

«Կոմերսանտ»-ի դիւանագիտական աղբիւրները կազմակերպութեան երեք երկրում յայտնում են, որ ամենայն հաւանականութեամբ յաջորդ երեք տարւայ ընթացքում ՀԱՊԿ-ի գլխաւոր քարտուղարի պաշտօնը կը զբաղեցնի Բելառուսիայի ներկայացուցիչը: 

Յիշեցնենք, որ ՀԱՊԿ գլխաւոր քարտուղարի պաշտօնը թափուր է մնացել, երբ Հայաստանը յետ է կանչել իր ներկայացուցիչ Իւրի Խաչատուրովին, որը կէս տարի է պաշտօնավարել այդ պաշտօնում: Յետկանչման ընթացակարգերն աւարտին են մօտեցել նոյեմբերի 2-ին: Այդ օրւանից գլխաւոր քարտուղարի ժամանակաւոր պաշտօնակատար է դարձել նրա տեղակալ Իւրի Սեմերիովը:

Առաւել հաւանական թեկնածու է հանդիսանում Ստանիսլաւ Զասը: 54-ամեայ գեներալ-մայորը 2015-ի նոյեմբերի 4-ից գլխաւորում է Բելառուսիայի Անվտանգութեան խորհրդի քարտուղարութիւնը:

Յարակից լուրեր

  • «Հրապարակ». «ՀԱՊԿ-ում ձախողումները փորձում են բարդել Շաւարշ Քոչարեանի վրայ»
    «Հրապարակ». «ՀԱՊԿ-ում ձախողումները փորձում են բարդել Շաւարշ Քոչարեանի վրայ»

    «Հրապարակ»-ը գրում է. «Իշխանութիւններին հեշտ ժամանակներ չեն սպասւում. բացի նախընտրական թոհուբուհից, դեկտեմբերի 9-ի նախօրեակին՝ դեկտեմբերի 6-ին, ԵԱՏՄ երկրների ղեկավարների համաժողովն է, որտեղ քննարկւելու-որոշւելու է ՀԱՊԿ գլխաւոր քարտուղարի հարցը։

  • Փաշինեանը պարզաբանում է պահանջելու Լուկաշենկոյից
    Փաշինեանը պարզաբանում է պահանջելու Լուկաշենկոյից

    Բելառուսիայի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ անվտանգութեան խորհրդի դռնփակ նիստից յետոյ Բելառուսիայում Ադրբեջանի դեսպանին պատմել է նիստից մանրամասներ, ինչը բարկացրել է ՀՀ վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանին: 

  • Խաղաղութեան գինը
    Խաղաղութեան գինը

    Խաղաղասիրութիւնը քաղաքակրթութեան նւաճումներից է: Հայ ժողովուրդը, անմասն չլինելով քաղաքակրթական նւաճումներից, մեծագոյն հաւատ եւ փափագ ունի խաղաղութեան հաստատման ու պահպանման հարցում: Մենք խաղաղասէր ժողովուրդ ենք, հազարամեակներ շարունակ մասնակցելով պատերազմների շատ քիչ են դէպքերը, երբ մենք ենք այն սկսել: Ընդ որում՝ խաղաղասէր ենք եղել ոչ միայն թոյլ եղած ժամանակ, այլեւ՝ ուժեղ պետականութեան հանգրւաններում:

  • ՀՀ ԱԳՆ. «Իրանը Հայաստանի կարեւոր գործընկերն է»
    ՀՀ ԱԳՆ. «Իրանը Հայաստանի կարեւոր գործընկերն է»

    Մենք յստակ որոշել ենք մեր դիրքորոշումը, այսինքն` սա մեզ համար չափազանց զգայուն հարց է, քանի որ Իրանը Հայաստանի կարեւոր գործընկերն է, որի հետ մենք ունենք լաւ կարգաւորւած երկկողմ օրակարգ, եւ այն չափազանց կարեւոր է տարածաշրջանի ներկայիս իրողութիւնների համատեքստում:

  • Իրանեան պատժամիջոցների քաղաքականութեան հարցերով ամերիկեան փորձագէտներն այցելել են Հայաստան
    Իրանեան պատժամիջոցների քաղաքականութեան հարցերով ամերիկեան փորձագէտներն այցելել են Հայաստան

    ԱՄՆ պետքարտուղարութեան եւ գանձապետարանի միջգերատեսչական փորձագիտական խումբը նոյեմբերի 15-16-ին Երեւանում էր՝ հայաստանեան կառավարութեան ու բիզնեսի գործընկերների հետ քննութեան առնելու Իրանի դէմ ուղղւած պատժամիջոցների քաղաքականութիւնը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։