Հա

Քաղաքական

05/11/2018 - 08:50

Օբամայի օգնական. «Նոր պատժամիջոցները չեն ստիպի Իրանին կատարել ԱՄՆ պահանջները»

Նոր պատժամիջոցները չեն ստիպի Իրանին կատարել Միացեալ Նահանգների պահանջները: Նման կարծիք է յայտնել ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի՝ Մերձաւոր Արեւելքի գծով նախկին օգնականներից Ռոբերտ Մալլին Ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ին տւած հարցազրոյցում: 

«alikonline.ir» - Նոր պատժամիջոցները չեն ստիպի Իրանին կատարել Միացեալ Նահանգների պահանջները: Նման կարծիք է յայտնել ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի՝ Մերձաւոր Արեւելքի գծով նախկին օգնականներից Ռոբերտ Մալլին ՌԵուսական «ՌԻԱ Նովոստի»-ին տւած հարցազրոյցում: Տեղեակացնում է «tert.am»-ը:

«Նրանց պահանջած փոփոխութիւններն այնքան հիմնարար են, որ պատկերացնել դրանց ի կատար ածումը գործող ռեժիմի պայմաններում ուղղակի անհնարին է»,- ասել է Մալլին:

Նա նաեւ նկատել է, որ այս ամէնի հետ մէկտեղ Վաշինգտոնում ոչ ոք բացայայտ չի խօսում Իրանում ռեժիմի փոփոխութեան նպատակի մասին:

«Իմ ճանաչած մարդկանցից ոչ ոք չի կարծում, որ Իրանում նայելու են այդ ցուցակին ու մտածեն՝ «Սրանցից որ մէկը կատարենք»,- եզրափակել է Մալլին:

Յիշեցնենք, որ Իրանի դէմ ԱՄՆ նոր պատժամիջոցները ուժի մէջ կը մտնեն այսօր՝ նոյեմբերի 5-ին:

Յարակից լուրեր

  • Իրանը եւ ԵՄ-ն կարեւորել են Եմէնի խաղաղութեան համաձայնագրի իրագործումը
    Իրանը եւ ԵՄ-ն կարեւորել են Եմէնի խաղաղութեան համաձայնագրի իրագործումը

    Եմէնի ճկնաժամի կապակցութեամբ, Իրանի եւ Եւրոմիթեան միջեւ կայացած բանակցութիւնների 5-րդ փուլի աւարտին, ԵՄ-ն հանդէս է եկել հաղորդագրութեամբ, որում կողմերի անունից, կարեւորւել է Եմէնի ճգնաժամաի կարգաւրման կապակցութեամբ, Ստոկհոլմի համաձայնագրի, մասնաւորապէս Ալ Հոդայդէ նաւահանգստում կրակի դադերացման մասին պայմանաւորւածութեան ամբողջական իրագործումը:

  • «Դամասկոսի, Թեհրանի եւ Բաղդադի յարաբերութիւնները չափազանց ամուր են». Ասադ
    «Դամասկոսի, Թեհրանի եւ Բաղդադի յարաբերութիւնները չափազանց ամուր են». Ասադ

    Մարտի 18-ին, Սիրիայի նախագահ Բաշշար Ասադը հանդիպել է Իրանի եւ Իրաքի զինւորական պատւիրակութիւնների հետ, որոնք Դամասկոսում էին, մասնակցելու տարածաշրջանում ահաբեկչութեան դէմ պայքարի կապակցութեամբ Սիրիայի, Իրանի եւ Իրաքի եռակողմ խորհրդակցութեանը:

  • ՀՀ վարչապետի Իրան այցի յատկանշելին…
    ՀՀ վարչապետի Իրան այցի յատկանշելին…

    Իրան-Հայաստան յարաբերութիւններում, 2019 թւականի փետրւարի 27-ին ՀՀ վարչապետ Ն. Փաշինեանի եւ նրան ընկերակցող պատւիրակութեան այցը յատկանշական պէտք է համարել, քանի որ. Հայաստանում իշխանափոխութիւնից յետոյ, մտահոգութիւն էր առաջացել այն մասին, թէ հնարաւոր է պաշտօնական Երեւանի քաղաքական արեւելման փոփոխութիւնը՝ հիւսիս-հարաւից դէպի Արեւմուտք: Այլ խօսքով, արեւելեան օրիենտացիան պէտք է, որ զիջէր արեւմտեանին:

  • Բոլթոնն ասել է Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջեւ յարաբերութիւնների վատթարացման պատճառը
    Բոլթոնն ասել է Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջեւ յարաբերութիւնների վատթարացման պատճառը

    ԱՄՆ նախագահի` ազգային անվտանգութեան հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը համարում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընդդիմախօսների յայտարարութիւնները, թէ Թրամփը գործարքի մէջ է մտել Ռուսաստանի հետ, խանգարում են հասնել երկու երկրների միջեւ յարաբերութիւնների առաջընթացին:

  • «Ոչ ոք չի կարող խանգարել Իրանի եւ Իրաքի յարաբերութիւնների կայացմանը». Նախագահ
    «Ոչ ոք չի կարող խանգարել Իրանի եւ Իրաքի յարաբերութիւնների կայացմանը». Նախագահ

    Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին Տնտեսական համադրումների գերագոյն խորհրդի նիստի ընթացքում անդրադարձել է Իրանի եւ Իրաքի յարաբերութիւնների:

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։