Հա

Քաղաքական

05/11/2018 - 10:40

Պոմպէօ. «Եւրոպական ընկերութիւնները չեն կարողանայ միաժամանակ աշխատել ԱՄՆ-ի եւ Իրանի հետ»

Երկուշաբթի Թեհրանի դէմ ամերիկեան նոր պատժամիջոցների սահմանումից յետոյ ԵՄ ընկերութիւնները չեն կարողանայ միաժամանակ աշխատել թէ՛ ամերիկեան, թէ՛ իրանական շուկաներում: Այս մասին նախազգուշացրել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպէոն: 

«alikonline.ir» - Երկուշաբթի Թեհրանի դէմ ամերիկեան նոր պատժամիջոցների սահմանումից յետոյ ԵՄ ընկերութիւնները չեն կարողանայ միաժամանակ աշխատել թէ՛ ամերիկեան, թէ՛ իրանական շուկաներում: Այս մասին նախազգուշացրել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպէոն: Գրում է «tert.am»-ը:

«Մենք եւրոպական ընկերութիւններին թոյլ չենք տաj աշխատել ԱՄՆ-ի եւ Իրանի հետ միաժամանակ»,- ասել է նա «CBS» հեռուստաընկերութեան եթերում:

Պետքարտուղարն ընդգծել է, սակայն, որ ԱՄՆ-ն չի պատժի այն երկրներին, որոնց ընկերութիւններն Իրանի հետ առեւտրային յարաբերութիւններ ունեն:
ԱՄՆ արտաքին գերատեսչութեան ղեկավարի խօսքով՝ վերջին ամիսներին հարիւրաւոր ընկերութիւններ են լքել Իրանը՝ զգուշանալով ամերիկեան պատժամիջոցներից:

«Ողջ աշխարհն է հասկանում, որ պատժամիջոցներն իրատեսական ու լուրջ են»,-յաւելել է Պոմպէոն:

Նա երկուշաբթի օրւանից ուժի մէջ մտնող պատժամիջոցներն անւանել է «ամենահզօրը, որոնք երբեւէ եղել են Իրանի դէմ»: Պետքարտուղարը նաեւ յայտարարել է, թէ վստահ է, որ Իրանն ի պատասխան այս պատժամիջոցների չի վերսկսի միջուկային ծրագրի աշխատանքը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։