Հա

Քաղաքական

05/11/2018 - 11:30

«Ջամալը երբեք այլախոհ չի եղել». սպանւած սաուդցի լրագրողի որդիները հարցազրոյց են տւել «CNN»-ին

Ստամբուլում Սաուդական Արաբիայի հիւպատոսարանում սպանւած ընդդիմադիր սաուդցի լրագրող Ջամալ Խաշեղջիի որդիները «CNN» հեռուստաալիքին տւած հարցազրոյցում պատմել են, որ իրենց հայրն իրականում աջակցում էր սաուդական միապետութեանն ու հաւատում թագաւորութեան ներուժին: 

«alikonline.ir» - Ստամբուլում Սաուդական Արաբիայի հիւպատոսարանում սպանւած ընդդիմադիր սաուդցի լրագրող Ջամալ Խաշեղջիի որդիները «CNN» հեռուստաալիքին տւած հարցազրոյցում պատմել են, որ իրենց հայրն իրականում աջակցում էր սաուդական միապետութեանն ու հաւատում թագաւորութեան ներուժին: Գրում է «tert.am»-ը:

Խաշեղջի եղբայրները նաեւ հերքել են հօր մասին այն լուրերը, թէ նա յարել է «Մահմեդական եղբայրներ» շարժմանը՝ պնդելով, որ մարդիկ յաճախ չեն հասկացել նրա յօդւածներն ու քննադատութիւնը:

«Ջամալը երբեք այլախոհ չի եղել: Մարդիկ, կարդալով նրա յօդւածները, խորքային կերպով չէին հասկանում դրանք: Նա հաւատում էր միապետութեանը որպէս ուժի, որը պահում է երկիրը: Նա հաւատում էր վերափոխմանը, որի միջով անցնում է երկիրը»,- ասել է Աբդուլլահ Խաշեղջին:

Որդիներ Սալահն ու Աբդուլլահը նաեւ նշել են, որ միակ բանը, որ հիմա իրենք ցանկանում ու պահանջում են, իրենց հօր մարմինն է՝ Մեդինայում ընտանիքի մօւս մահացած անդամների կողքին յուղարկաւորելու համար:

Սալահ Խաշեղջին իր հերթին յայտարարել է, որ հաւատում է Սաուդական Արաբիայի թագաւորին, որը խոստացել է իրենց ընտանիքին սպանութոան պատասխանատուներին յանձնել արդարադատութեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։