Հա

Քաղաքական

05/11/2018 - 12:50

«Ներկայումս յայտնի չէ անգամ, թէ որ պետութիւնից է լինելու ՀԱՊԿ գլխաւոր քարտուղարը». Բելառուսիայի ԱԳՆ մամուլի քարտուղար

Մենք չունենք նման տեղեկութիւն: «tert.am»-ի հետ զրոյցում ասաց Բելառուսիայի արտաքին գործերի մամուլի քարտուղար Անատոլի Գլազը՝ խօսելով «Կոմերսանտ»-ի հրապարակման մասին, թէ ՀԱՊԿ գլխաւոր քարտուղարի պաշտօնում առաւել հաւանական թեկնածուն Բելառուսիայի Անվտանգութեան խորհրդի պետական քարտուղար Ստանիսլաւ Զասն է:

«alikonline.ir» - Մենք չունենք նման տեղեկութիւն: «tert.am»-ի հետ զրոյցում ասաց Բելառուսիայի արտաքին գործերի մամուլի քարտուղար Անատոլի Գլազը՝ խօսելով «Կոմերսանտ»-ի հրապարակման մասին, թէ ՀԱՊԿ գլխաւոր քարտուղարի պաշտօնում առաւել հաւանական թեկնածուն Բելառուսիայի Անվտանգութեան խորհրդի պետական քարտուղար Ստանիսլաւ Զասն է:

Նշենք, որ ՀԱՊԿ-ում գլխաւոր քարտուղարի պաշտօնը թափուր է մնացել Իւրի Խաչատուրովի ազատման դիմումից յետոյ: Հայաստանի ներկայացուցիչը տւեալ պաշտօնում, ըստ ՀԱՊԿ կանոնադրութեան, պէտք է պաշտօնավարէր 3 տարի, այնինչ, Իւրի Խաչատուրովն աշխատել է 1.5 տարի:

«Մենք էլ ենք կարդացել «Կոմերսանտ»-ը: Նման տեղեկութիւն մենք չունենք: Դիմէք յօդւածի հեղինակներին»,- ասաց Գլազը:

Ըստ Բելառուսիայի ԱԳՆ մամուլի քարտուղարի՝ ՀԱՊԿ գլխաւոր քարտուղարի ընտրութեան հարցը նոյեմբերի 8-ին Աստանայում կայանալիք գագաթնաժողովի ժամանակ քննարկւելու է:

«Ներկայումս, ըստ էութեան, յայտնի չէ անգամ, թէ որ պետութիւնից է լինելու ՀԱՊԿ գլխաւոր քարտուղարը, ուր մնաց՝ պարզ լինի, թէ ով է թեկնածուն: Դիմէք յօդւածի հեղինակներին: Կրկնում եմ՝ յայտնի չէ, թէ որ պետութիւնն է լինելու: Հարցը նոյեմբերի 8-ին քննարկւելու է»,- նշեց Անատոլի Գլազը:

Հիշեցնենք, որ ռուսական «Կոմերսանտ»-ի դիւանագիտական աղբիւրները կազմակերպութեան երեք երկրում յայտնում են, որ ամենայն հաւանականութեամբ յաջորդ երեք տարւայ ընթացքում ՀԱՊԿ-ի գլխաւոր քարտուղարի պաշտօնը կը զբաղեցնի Բելառուսիայի ներկայացուցիչը:

Յարակից լուրեր

  • Սոցինտերնը կոչ է անում զօրակցել բելառուս ընդդիմադիր գործիչ Ստատկեւիչին
    Սոցինտերնը կոչ է անում զօրակցել բելառուս ընդդիմադիր գործիչ Ստատկեւիչին

    Սոցինտերնը յայտարարութեամբ է հանդէս եկել Սոցինտերնի անդամ բելառուսական «Նարոդնայա գրամադա» կուսակցութեան ղեկավար, Սոցինտերնի Կովկասի, ԱՊՀ-ի եւ Սեւ ծովի շրջանային յանձնախմբի համանախագահ Միկոլայ Ստատկեւիչի ձերբակալութեան կապակցութեամբ. ապրիլի 9-ին նա դատապարտւել է 15 օրւայ ազատազրկման` սոցիալական ցանցերում ստալինեան բռնաճնշումների զոհերի համար աղօթելու կոչ ուղղելու համար:

  • Ալիեւ. «Ադրբեջանի՝ ՀԱՊԿ անդամագրութեան հաւանականութեան հարցը օրակարգում չկայ»
    Ալիեւ. «Ադրբեջանի՝ ՀԱՊԿ անդամագրութեան հաւանականութեան հարցը օրակարգում չկայ»

    «ՌԻԱ Նովոստի»-ին տւած հարցազրոյցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը յայտարարել է, որ Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութեանը երկրի անդամակցութեան հարցը դեռեւս օրակարգում չէ: 

  • Դաշնակիցներն առանց Հայաստանի դիրքորոշումը հաշւի առնելու կայացնում են որոշում
    Դաշնակիցներն առանց Հայաստանի դիրքորոշումը հաշւի առնելու կայացնում են որոշում

    Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, Նիկոլ Փաշիեանի՝ ՌԴ կատարելիք այցից երկու օր առաջ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկօն էր Մոսկւա մեկնել՝ բանակցութիւնների: Ռուս-բելառուսական բանակցութիւններից մէկ օր առաջ Լուկաշենկօն Ռուսաստանի հետ յարաբերութիւններին նւիրւած խորհրդակցութեան ընթացքում յայտարարել է, որ Ռուսաստանը այլեւս Բելառուսիայի համար եղբայրական երկիր չէ՝ պարզապէս գործընկեր է, ու յաւելել է, որ Ռուսաստանը մերժել է Բելառուսիայի բոլոր առաջարկները գազի գնի եւ հարկային մանեւրումների համար փոխհատուցումների վերաբերեալ:

  • Պէտք է գնալ կոմպրոմիսի, բայց դրա դիմաց աւելի կարեւոր բան ստանալ․ Նարեկ Մինասեանը՝ ՀԱՊԿ-ում ընթացող գործընթացների մասին
    Պէտք է գնալ կոմպրոմիսի, բայց դրա դիմաց աւելի կարեւոր բան ստանալ․ Նարեկ Մինասեանը՝ ՀԱՊԿ-ում ընթացող գործընթացների մասին

    Քաղաքագէտ Նարեկ Մինասեանի խօսքով՝ պէտք է հաշւի առնել, որ դեռեւս չկայ վերջնական որոշում ՀԱՊԿ գլխաւոր քարտուղարի նշանակման հարցով, չնայած նրան, որ արդէն կառոյցին անդամակցող 5 երկիր յայտնել է իր դիրքորոշումը Բելառուսի ներկայացուցչի ընտրութեան հետ կապւած․ չպէտք է մոռանալ՝ Հայաստանի մօտեցումը հարցի հետ կապւած դեռ յայտնի չէ: 

  • ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ. «Ադրբեջանը աշխատում է ՀԱՊԿ-ում Հայաստանի դիրքերը թուլացնելու ուղղութեամբ»
    ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ. «Ադրբեջանը աշխատում է ՀԱՊԿ-ում Հայաստանի դիրքերը թուլացնելու ուղղութեամբ»

    ԼՂ համակարտութեան կարգաւորման հարցում ի՞նչն է լաւատեսութիւն հաղորդել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդեարովին եւ ի՞նչ փոխըմբռման են հասել նա ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականեանի հետ։ ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Արսէն Համբարձումեանը շեշտում է՝ Լեռնային Ղարաբաղի կարգաւորման հարցում այսօր կան որոշակի գործընթացներ, որոնք մտածելու տեղիք են տալիս։ 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։