Հա

Քաղաքական

06/11/2018 - 09:00

Ադրբեջանը ԱՄՆ պատժամիջոցների նախաշեմին դադարեցրել է Իրանի միջոցով գազի գնումը

Ադրբեջանը 2018 թ. հոկտեմբերից Թեհրանի դէմ ԱՄՆ պատժամիջոցների նախաշեմին դադարեցրել է Իրանի միջոցով գազի գնումը: 

«alikonline.ir» - Ադրբեջանը 2018 թ. հոկտեմբերից Թեհրանի դէմ ԱՄՆ պատժամիջոցների նախաշեմին դադարեցրել է Իրանի միջոցով գազի գնումը: Տեղեկացնում է «news.am»-ը՝ ադրբեջանական «Turan»-ին յղումով։

Յիշեցնենք, որ 2016 թւականի հոկտեմբերին Ադրբեջանը, Իրանը եւ Թուրքմենստանը պայմանաւորւել էին, որ Ադրբեջանը «Սւափ» (swap) գործողութեան շրջանակներում Թուրքմենստանի գազը Իրանից կը ստանայ։

Այս պայմանագրի շնորհիւ «SOCAR»-ը (Ադրբեջանի պետական նաւթային ընկերութիւն) 2017 թւականին Իրանից 1 մլրդ. 761 մլն. խ/մ գազ էր ներկրել, իսկ 2018 թւականի երեք եռամսյակում՝ աւելի քան 0.7 մլրդ. խ/մ։

«SOCAR»-ը 2017 թւականի նոյեմբերի 22-ից գազ է գնում նաեւ ռուսական «Գազպրոմ»-ից, 2018-ին արդէն ձեռք է բերել 0.8 մլրդ. խ/մ, իսկ 2017-ին՝ 0,349 մլրդ. խ/մ։ Ռուսական կողմի հետ այս պայմանագրի ժամկէտը լրանում է 2018 թւակիանի դեկտեմբերին։

«SOCAR»-ը այս գնումները բացատրել է նրանով, որ «երեք կողմից գնւած գազը մեծ մասամբ արտահանւում է (հիմնականում՝ Վրաստան) եւ լրացուցիչ եկամուտ է ապահովում Ադրբեջանի համար»։ Գազի մի մասն էլ գնում է Ադրբեջանի պահուստներ։

Հակաիրանական պատժամիջոցների հետ կապւած՝ «SOCAR»-ը կորցրել է արտահանւող գազի կէսը եւ արդէն դիմել է «Գազպրոմ»-ին՝ առաջարկելով պայմանագրի ժամկէտը երկարաձգել մինչեւ 2020 թւականը։

Ադրբեջանն ԱՄՆ-ից երաշխիքներ կը ստանայ, որ «Շահ-Դենիզ» գազային ծրագրում իրանական «NICO» (10%) ընկերութեան ներկայութիւնը չի ազդի կասպիական այս հանքավայրից գազի ներկրման վրայ։ Ինչպէս տեղեկացրել է ԱՄՆ ՖՆ-ն «Իրանի դէմ պատժամիջոցները չեն ազդի հանքավայրերի իրացման, Ադրբեջանից Թուրքիա եւ Եւրոպա գազ տանելու համար գազատարների կառուցման եւ իրացման վրայ»։

Փաստաթղթում նաեւ նշւում է, որ ԱՄՆ-ը պատժամիջոցների ցուցակից հանել է այն նախագծերը, որոնք ապահովում են Թուրքիայի եւ Եւրոպայի երկրների նման պետութիւնների էներգետիկ անվտանգութիւնն ու էներգետիկ անկախութիւնը։

Հետաքրքիր է, որ արդէն 10 տարի առաջ սահմանւած պատժամիջոցներից յետոյ սառեցւած է Ադրբեջանից Իրանին բենզինի վաճառքը, եւ Բաքուն արդէն քանի տարի Թեհրանին դիզելային վառելիք չի վաճառում։

«Turan»-ը, վկայակոչելով SOCAR-ում իր աղբյուրներին, տեղեկացնում է, որ Կասպից ծովում նաւթի իրացման մասին Իրանի եւ Ադրբեջանի յուշագրի կատարման հարցում դադար է յայտարարւած։

Յարակից լուրեր

  • «Ադրբեջանի ընդդիմութիւնն աւելի հայատեաց է, քան` իշխանութիւնը». մեդիափորձագէտ
    «Ադրբեջանի ընդդիմութիւնն աւելի հայատեաց է, քան` իշխանութիւնը». մեդիափորձագէտ

    Մեդիափորձագէտ Տիգրան Քոչարեանն Ադրբեջանի ընդդիմութիւնն աւելի հայատեաց է համարում, քան իշխանութիւնը: Յունւարի 21-ին լրագրողների հետ հանդիպմանը մեդիափորձագէտ Տիգրան Քոչարեանը նշեց, որ ընդդիմութիւնն աւելի կտրուկ եւ կոշտ վերաբերմունք ունի արցախեան հիմնահարցի լուծման վերաբերեալ, քան ներկայ իշխանութիւնները:

  • Վէճ Մոսկւայի եւ Բաքւի միջեւ. ի՞նչ պէտք է ընթերցեն մեր դիւանագէտները բանակցութիւններից առաջ
    Վէճ Մոսկւայի եւ Բաքւի միջեւ. ի՞նչ պէտք է ընթերցեն մեր դիւանագէտները բանակցութիւններից առաջ

    Անցած շաբաթւայ իրադարձութիւնների շարքում առանձնանում է երկու երկրների` Ռուսաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ-ների սկզբունքային երկխօսութիւնը։ Թեման` հայկական ազգանուն եւ արմատներ ունեցող Ռուսաստանի քաղաքացիների Ադրբեջան մուտք գործելն արգելելն էր։ Գերատեսչութիւնները կարծիքներ եւ յայտարարութիւններ փոխանակեցին, մի շարք դիւանագէտներ արտայայտեցին իրենց դիրքորոշումները. դրանք երբեմն բաւական հետաքրքիր էին։ 

  • Արթուր Թովմասեան. «Մադրիդեա՞ն սկզբունքներն են սեղանին դրւած, թէ՞ կազանեան»
    Արթուր Թովմասեան. «Մադրիդեա՞ն սկզբունքներն են սեղանին դրւած, թէ՞ կազանեան»

    Բանակցութիւնների այլընտրանքը պատերազմն է. այս ճշմարտութիւնից ելնելով Արցախի խորհրդարանի իշխող «Հայրենիք» խմբակցութեան ղեկավար Արթուր Թովմասեանը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչութիւնների ղեկավարների վերջին երկարատեւ հանդիպումները եւ բանակցային գործընթացը վերսկսելուն ուղղւած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը:

  • Ինչպէ՞ս փչացնել հարեւան-բարեկամի հետ յարաբերութիւնները
    Ինչպէ՞ս փչացնել հարեւան-բարեկամի հետ յարաբերութիւնները

    Հայաստանում աղմուկ է բարձրացնում Իրանի Իսլամական Հանրապետութեան զինւած ուժերի գլխաւոր շտաբի ղեկավար, գեներալ-լէյտենանտ Մոհամադ Բաղերի՝ Բաքւում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանն արած յայտարարութիւնը, թէ՝ Իրանը սատարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականութեանը․ ուժով ձեռք բերւող սահմանների փոփոխութիւնն անթոյլատրելի է, եւ Իրանն այդ հարցով միշտ Ադրբեջանի կողքին է։

  • «Հայ-իրանական խնդիր պէտք է փնտրենք այլ տեղում՝ աւելի գլոբալ կոնտեքստում». իրանցի վերլուծաբան
    «Հայ-իրանական խնդիր պէտք է փնտրենք այլ տեղում՝ աւելի գլոբալ կոնտեքստում». իրանցի վերլուծաբան

    «Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման հարցում իրանական դիրքորոշումը չի փոխւել»,- այս մասին «168.am»-ի հետ զրոյցում ասաց իրանցի վերլուծաբան Ալի Սալամին՝ անդրադառնալով նախօրէին Իրանի Իսլամական Հանրապետութեան Զինւած ուժերի Գլխաւոր շտաբի պետ Մոհամմեդ Բաղերիի Բաքու կատարած այցի ընթացքում Ղարաբաղեան թեմատիկայի արծարծմանը:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։