Հա

Քաղաքական

06/11/2018 - 11:10

«The Guardian». «Ինչի համար են պայքարում հանրապետականներն ու դեմոկրատները. այն ամէնը, ինչ պէտք է իմանալ ԱՄՆ Կոնգրեսի միջանկեալ ընտրութիւնների վերաբերեալ»

Նոյեմբերի 6-ին Միացեալ Նահանգներում տեղի կունենան Կոնգրեսի միջանկեալ ընտրութիւնները, որոնք ամերիկացի ընտրողներին հնարաւորութիւն կը տան իրենց քւէով գնահատել նախագահ Դոնալդ Թրամփի երեք տարւայ աշխատանքը, գրում է բրիտանական «The Guardian»-ը՝ ներկայացնելով այն ամէնը, ինչ հարկաւոր է իմանալ այդ ընտրութիւնների վերաբերեալ:

«alikonline.ir» - Նոյեմբերի 6-ին Միացեալ Նահանգներում տեղի կունենան Կոնգրեսի միջանկեալ ընտրութիւնները, որոնք ամերիկացի ընտրողներին հնարաւորութիւն կը տան իրենց քւէով գնահատել նախագահ Դոնալդ Թրամփի երեք տարւայ աշխատանքը, գրում է բրիտանական «The Guardian»-ը՝ ներկայացնելով այն ամէնը, ինչ հարկաւոր է իմանալ այդ ընտրութիւնների վերաբերեալ:

Միջանկեալ ընտրութիւնների առանցքային հարցն այն է՝ արդեօ՞ք Թրամփի կուսակիցներ հանրապետականներին կը յաջողւի տեղերի մեծամասնութիւնը ստանալ թէ՛ Սենատում, թէ՛ Ներկայացուցիչների պալատում եւ օրէնսդիր իշխանութեան երկու օղակներն իրենց վերահսկողութեան տակ պահել:

Մինչդեռ դեմոկրատների նպատակն է մեծամասնութիւն կազմել Կոնգրեսի երկու պալատներում էլ ու այդպիսով նախագահ Թրամփի ծրագրերը, որոշումներն արգելափակելու հնարաւորութիւն ստանալ:

Պարբերականը մանրամասնում է, որ եթէ դեմոկրատները մեծամասնութիւն կազմեն Սենատում, ապա կը կարողանան արգելափակել միայն նախարարական կաբինետի ու գերագոյն դատարանի որոշումները: Եթէ նրանք տեղերի մեծամասնութիւնը ստանան Ներկայացուցիչների պալատում, Սենատի վրայ ճնշում գործադրելը նրանց համար շատ աւելի բարդ կը լինի:

Իսկ ինչ վերաբերում է բազմաթիւ դեմոկրատների՝ նախագահին պաշտօնանկ անելու գործընթացին (իմպիչմենթ) ընթացք տալու ցանկութեանը, ապա դրա համար հարկաւոր է Սենատի ձայների 2/3-րդը, իսկ դա նշանակում է, որ անգամ եթէ այս ընտրութիւններում դեմոկրատները զբաղեցնեն բոլոր տեղերը, այնուհանդերձ՝ նրանց հարկաւոր կը լինի նաեւ հանրապետականների ձայները:

Պարբերականը, ուսումնասիրելով ամերիկեան ընտրական համակարգը, տարբեր նահանգներում բնակչութեան կուսակցական նախապատւութիւնները, թեկնածուների շանսերը, կանխատեսում է, որ հանրապետականներին աւելի հեշտ կը լինի մեծամասնութիւն կազմել Սենատում, մինչդեռ դեմոկրատներն առաւել մեծ շանսեր ունեն Ներկայացուցիչների պալատում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։