Հա

Քաղաքական

06/11/2018 - 11:20

Բոլթոն. «ԱՄՆ-ը ծրագրում է Իրանի դէմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել»

Անվտանգութեան հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջան Բոլթոնը յայտարարել է, որ ԱՄՆ-ը ծրագրում է Իրանի դէմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել, որոնք ուղղւած կը լինեն նաւթային, բանկային եւ տրանսպորտային ոլորտներին։

«alikonline.ir» - Անվտանգութեան հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջան Բոլթոնը յայտարարել է, որ ԱՄՆ-ը ծրագրում է Իրանի դէմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել, որոնք ուղղւած կը լինեն նաւթային, բանկային եւ տրանսպորտային ոլորտներին։ Այս մասին ըստ «news.am»-ի՝ Բոլթոնն ասել է «Fox Business»-ին տւած հարցազրոյցում:

«Մեր նոր պատժամիջոցները սրանցից աւելի կոշտ կը լինեն։ Մենք չենք բաւարարւի անցեալում եղած պատժամիջոցների մակարդակով»,- ասել է նա։

Բոլթոնը նշել է, որ պատժամիջոցները «հսկայական» ազդեցութիւն են գործել Իրանի տնտեսութեան վրայ՝ ռիալն ընկել է 70 տոկոսով, ինֆլեացիան չորս անգամ մեծացել է։ Նա նաեւ յաւելել է, թէ այս ամէնը կը յանգեցնի նրան, որ Իրանը «չի կարողանայ շարունակել իր միջուկային ծրագիրը, ֆինանսաւորել ահաբեկչութիւնը եւ Մերձաւոր Արեւելքում զբաղւել ռազմական գործունէութեամբ»։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։