Հա

Քաղաքական

06/11/2018 - 13:10

Կարօ Փայլան. «Գաղտնալսւելու վախից թուրք նախարարները նախընտրում են խօսել «WhatsApp»-ով»

Թուրքիայի քրդամէտ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցութեան հայ պատգամաւոր Կարօ Փայլանը ուշագրաւ յայտարարութիւն է հնչեցրել, թէ գաղտնալսւելու վախ ունեցող բազմաթիւ թուրք նախարարներ նախընտրում են զանգահարել «WhatsApp» յաւելւածի միջոցով:

«alikonline.ir» - Թուրքիայի քրդամէտ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցութեան հայ պատգամաւոր Կարօ Փայլանը ուշագրաւ յայտարարութիւն է հնչեցրել, թէ գաղտնալսւելու վախ ունեցող բազմաթիւ թուրք նախարարներ նախընտրում են զանգահարել «WhatsApp» յաւելւածի միջոցով: Տեղեկացնում է «yerkir.am»-ը:

«Ես ականատես եմ եղել, որ բոլորը, այդ թւում՝ կուսակցութեան պատգամաւորները, խօսում են «WhatsApp»-ով: Դէ, թող հերքեն: Այդ նախընտրութիւնն ահա թէ որտեղից է գալիս` չեն վստահում, մտածում են՝ մի ժամանակ գիւլէնականներն էին գաղտնալսում, յետոյ` ուրիշները, հիմա ի՞նչ իմանաս, թէ ով է լսում»,- ասել է Փայլանը:

Ուշագրաւն այն է, որ խորհրդարանում իշխող կուսակցութեան անդամները չեն հակադարձել կամ չեն հերքել Փայլանին, անգամ` նրանցից մէկը համաձայնել է հայ պատգամաւորի հետ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։