Հա

Քաղաքական

07/11/2018 - 12:00

Քանի՞ տեղ կը ստանան դեմոկրատներն ու հանրապետականները. «CNN»-ը կանխատեսումներ է արել

«CNN» հեռուստաալիքը կանխատեսումներ է արել` նշելով, որ դեմոկրատները Ներկայացուցիչների պալատում կարող են ստանալ 238 տեղ, իսկ հանրապետականները՝ 197: 

«alikonline.ir» - «CNN» հեռուստաալիքը կանխատեսումներ է արել` նշելով, որ դեմոկրատները Ներկայացուցիչների պալատում կարող են ստանալ 238 տեղ, իսկ հանրապետականները՝ 197: Տեղեկացնում է «yerkir.am»-ը:

Կալիֆորնիան կը դառնայ այն նահանգը, որը կապահովի դեմոկրատների թւային գերակշռութիւնը:

Այս կանխատեսումների հաստատման դէպքում դեմոկրատները Ներկայացուցիչների պալատում կը զբաղեցնեն խօսնակի պաշտօնը, ինչպէս նաեւ կը գլխաւորեն բոլոր կոմիտեները:

Նոյն կանխատեսումների շրջանակներում` Հանրապետական կուսակցութիւնը պահպանել է մեծամասնութիւնն ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատում: «CNN» հեռուստաալիքի տւեալներով՝ այդ կուսակցութիւնից սենատոր Թէդ Քրուզը յաղթանակ է տարել Տեխաս նահանգում, ինչը հանրապետականների համար երաշխաւորել է Սենատի նկատմամբ վերահսկողութիւնը:

Նշենք, որ բոլոր շրջաններում ձայների մասին ստոյց տւեալներ դեռեւս չեն նշւում, քանի որ որոշ նահանգներում շարունակվում է ձայների հաշւարկը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։