Հա

Քաղաքական

07/11/2018 - 11:20

Թրամփը գոհ է ընտրութիւնների նախնական արդիւնքներից

ԱՄՆ-ում կայացել են Կոնգրեսի միջանկեալ ընտրութիւնները:

«alikonline.ir» - ԱՄՆ-ում կայացել են Կոնգրեսի միջանկեալ ընտրութիւնները:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ընտրութիւնների նախնական արդիւնքները «հիանալի յաջողութիւն է» որակել: Այդ մասին նա գրել է իր «twitter»-ի էջում:

Ամերիկեան ԶԼՄ-ները կանխատեսում են, որ Հանրապետական կուսակցութիւնը յաղթանակ կը տանի Սենատում` ստանալով 52  տեղ: Այս մասին ըստ «yerkir.am»-ի Նման տւեալներ են ներկայացնում «NBC»-ին եւ «ABC»-ին:

Իսկ դեմոկրատները յաղթանակ կը տանեն Ներկայացուցիչների պալատում` ստանալով 238 տեղ, մինչդեռ հանրապետականները կստանան 197 տեղ: Ներկայացուցիչները պալատը վերահսկելու համար անհրաժեշտ է հաւաքել 218 ձայն:

Կանխատեսումները հիմնւած են քւէարկութեան նախնական արդիւնքների վրայ, պաշտօնական տւեալներ դեռ չկան:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։