Հա

Քաղաքական

11/11/2018 - 09:40

Վաշինգտոնը փորձում է ճնշել Երեւանին. նրանք ակնկալում են համագործակցութիւն՝ Իրանի դէմ պատժամիջոցների հարցում

Վաշինգտոնը փորձում է ճնշել Երեւանին: ԱՄՆ ակնկալում է Հայաստանի համագործակցութիւնը՝ իր մեկնաբանութեամբ «իրանեան ռեժիմի ապակայունացնող վարքագծի» դադարեցմանն ուղղւած ճնշումներին միտւած աշխատանքներում:

«alikonline.ir» - Վաշինգտոնը փորձում է ճնշել Երեւանին: ԱՄՆ ակնկալում է Հայաստանի համագործակցութիւնը՝ իր մեկնաբանութեամբ «իրանեան ռեժիմի ապակայունացնող վարքագծի» դադարեցմանն ուղղւած ճնշումներին միտւած աշխատանքներում:

Այս մասին նշված է Երեւանի ԱՄՆ դեսպանատան գրաւոր պարզաբանման մէջ՝ ի պատասխան «news.am»-ի հարցմանը, թէ ինչ վնասներ կարող են կրել Հայաստանի քաղաքացիները, որոնք հաշիւներ ունեն կամ գործարքներ կնքել Երեւանի «Մելլաթ» բանկում, որն ընդգրկւած է ամերիկեան պատժամիջոցների ցանկում։ ԱՄՆ դեսպանատինից յայտնել են նաեւ. «Միացեալ Նահանգները Հայաստանին դիտարկում է որպէս սերտ բարեկամ եւ գործընկեր:

Առաւելագոյն ճնշումների մեր արշաւի նպատակը իրանեան ռեժիմի վատ վարքագծի փոփոխութիւնն է` աշխարհով մէկ ահաբեկչութիւն ֆինանսաւորելուն, տարածաշրջանային անկայունութիւն ձեւաւորելուն, միջուկային զէնք մշակելու իր ծրագիրը շարունակելուն, բալիստիկ հրթիռներ եւ հրթիռային տեխնոլոգիաներ տարածելուն եւ իր կոռումպացւած առաջնորդների հարստացնելուն ուղղւող ֆինանսական հոսքերը կրճատելու միջոցով եւ, ի վերջոյ, պարտադրումը, որ այն վերադառնայ բանակցային սեղանի շուրջ եւ ձեռք բերւի համաձայնութիւն`աւելի լաւ պայմաններով»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։