Հա

Քաղաքական

12/11/2018 - 11:00

Սպիտակ տունը յայտնել է՝ ինչ են Փարիզում քննարկել Թրամփն ու Պուտինը

Միացեալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն Առաջին աշխարհամարտի աւարտի 100-ամեակի կապակցութեամբ Փարիզում կազմակերպւած տօնակատարութիւնների շրջանակում արդիւնաւէտ քննարկում է ունեցել Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Վլադիմիր Պուտինի, Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Անգելլա Մերկէլի, ինչպէս նաեւ այլ առաջնորդների հետ:

«alikonline.ir» - Միացեալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն Առաջին աշխարհամարտի աւարտի 100-ամեակի կապակցութեամբ Փարիզում կազմակերպւած տօնակատարութիւնների շրջանակում արդիւնաւէտ քննարկում է ունեցել Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Վլադիմիր Պուտինի, Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Անգելլա Մերկէլի, ինչպէս նաեւ այլ առաջնորդների հետ: Այս մասին ըստ «tert.am»-ի՝ յայտնում է «CNN»-ը:

Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսի խօսքով՝ ղեկավարները քննարկել են մի շարք հարցեր, այդ թւում՝ Թրամփի՝ աւելի վաղ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ կնքւած «Գործողութեան միջին եւ փոքր շառաւղով միջուկային հրթիռների վերացման մասին» համաձայնագրից դուրս գալու մտադրութիւնը, սիրիական հակամարտութիւնը, առեւտուրը, պատժամիջոցները, ինչպէս նաեւ Սաուդական Արաբիայում, Աֆղանստանում, Չինաստանում ու Հիւսիսային Կորէայում տիրող իրավիճակը:

«Նրանք շատ լաւ ու արդիւնաւէտ քննարկում են ունեցել երկու ժամ տեւած ընթրիքի ժամանակ»,- մանրամասնել է Սանդերսը:

Յայտնի է, որ Պուտինը, մեկնաբանելով Թրամփի հետ զրոյցը, նշել էր, որ այն լաւ է անցել:

Աւելի վաղ տեսախցիկները ֆիքսել էին՝ ինչպէս են իրար ողջունել Միացեալ Նահանգների նախագահն ու նրա ռուս գործընկերը: Յատկանշական է, որ Թրամփին ողջունելու ժամանակ Պուտինը բթամատը վերեւ է պահել՝ հասկացնելով, որ ամէն ինչ ընտիր է:

Յիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին Ֆրանսիայի մայրաքաղաքն Առաջին աշխարհամարտի աւարտի 100-ամեակի կապակցութեամբ կազմակերպւած պաշտօնական տօնակատարութիւնների շրջանակում հիւրընկալել էր բազմաթիւ պետութիւնների ղեկավարների, որոնք Ելիսէյեան պալատում հաւաքւելուց յետոյ գնացել են Յաղթական կամարի մօտ. այստեղ տեղի է ունեցել հանդիսաւոր արարողութիւնը, որի ընթացքում ելոյթ է ունեցել Մակրոնը:

Երեկոյեան ղեկավարների մեծ մասը մասնակցել է Խաղաղութեան համաժողովին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։