Հա

Քաղաքական

12/11/2018 - 11:10

Լաւրով․ «Արգենտինայում Պուտինի եւ Թրամփի հանդիպման օրակարգի հարցերը շատ են»

Արգենտինայում կայանալիք «G20»-ի գագաթաժողովի շրջանակներում Պուտինի եւ Թրամփի հանդիպման օրակարգի հարցերը շատ են, ՌԴ եւ ԱՄՆ նախագահները կը քննարկեն այն, ինչը անհրաժեշտ կը համարեն։

«alikonline.ir» - Արգենտինայում կայանալիք «G20»-ի գագաթաժողովի շրջանակներում Պուտինի եւ Թրամփի հանդիպման օրակարգի հարցերը շատ են, ՌԴ եւ ԱՄՆ նախագահները կը քննարկեն այն, ինչը անհրաժեշտ կը համարեն։ Այս մասին յայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգէյ Լաւրովը: Տեղեկացնում է «news.am»-ը՝ ռուսական ՏԱՍՍ-ին յղումով։

Աւելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը յայտնել էր, որ երկու կողմերի հանդիպման համար «երկաթբետօնէ պայմանաւորւածութիւններ» առայժմ չկան։

«G20»-ի գագաթաժողովը Բուէնոս Այրէսում կանցկացւի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։